Նախիջևանի և Մեղրիի տարածքով Ադրբեջանի հիմնական տարածք դուրս գալը մնում է Անկարայի ռազմավարական նպատակը, Հայաստանը պետք է աչալուրջ լինի։
Թուրքիան հույս ունի Նախիջևանի և Մեղրիի միջոցով ցամաքային կապ ստեղծել Ադրբեջանի հետ, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Նախիջևանում ստեղծված լարված իրավիճակը։
Սարգսյանը նշեց, որ հայկական կողմը պետք է պատրաստ լինի տարաբնույթ ագրեսիվ գործողությունների։
«Մենք գիտենք, որ գործ ունենք Ադրբեջանի ոչ ադեկվատ ղեկավարության հետ, որն իր ոչ ադեկվատ լինելն ապացուցել է ապրիլին սանձազերծած պատերազմի ժամանակ», — ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա, Սարգսյանի խոսքով, իրավիճակն այստեղ մի փոքր այլ է, քան Արցախում՝ շփման գծում։ Այստեղ արդեն Հայաստանի սահմանն է, և Ադրբեջանի ցանկացած գործողություն կարելի է դիտարկել ՀԱՊԿ համատեքստում։
Կազմակերպությունը ստիպված կլինի ինչ-որ գործողություններ ձեռնարկել, և եթե Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին, ապա պետք է հաջորդեն կոնկրետ քայլեր, որոնք ամրագրված են պայմանագրում։
«Հուսով եմ, որ Ադրբեջանը չի գնա նման արկածախնդրության։ Բայց պետք է միշտ պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման», — ասաց Սարգսյանը։
Բացի այդ, գաղտնիք չէ, որ Նախիջևանը կարևոր գործոն է Թուրքիայի համար։ Անկարան կենսականորեն կարևոր է համարում Ադրբեջանի հետ ցամաքային կապ ստեղծելը, իսկ դա հնարավոր է միայն Նախիջևանն Ադրբեջանի հիմնական տարածքի հետ միացնելու ճանապարհով։
«Դա ռազմավարական նպատակ է, որին հասնելու համար նրանք պետք է ռազմական գործողություններ կազմակերպեն Արցախում և ինչ-որ կերպ տեղափոխեն դրանք Մեղրիի շրջան։ Դա լուրջ խնդիր է», — ասաց Սարգսյանը։
Նա հիշեցրեց Գոբլի ծրագրի գոյության մասին, որը ենթադրում է Մեղրիի փոխանակումը Արցախով։ 90-ականներին այդ նախագիծը դիտարկվել է բավական բարձր մակարդակում։ Մասնավորապես, այն քննարկել են Թուրքիայի նախագահ Օզալը և ԱՄՆ-ի նախագահ Բուշը։
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը պետք է ավելի ուշադիր լինի, չտրվի սադրանքների։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանի ու Արցախի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, ինչպես նաև Նախիջևանի ուղղությամբ նկատվում է տեղաշարժ, Ադրբեջանը սահմանին է մոտեցնում տեխնիկա և զինված ուժեր։
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44