Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նախագահ Էրդողանը հարցազրույց է տվել TRT թուրքական պետական հեռուստաալիքին, որի ժամանակ խոստովանել է, որ ՄԱԿ-ում ամենափորձառու քաղաքական գործիչ է համարում իրեն և Վլադիմիր Պուտինին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ իրեն և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին ամենափորձառու քաղաքական գործիչներն է համարում ՄԱԿ-ի ԳՎ-ում։ Նման կարծիք նա արտահայտել է TRT թուրքական պետական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ` փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Անկեղծ ասեմ, ներկա պահին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում երկու իսկապես փորձառու քաղաքական գործիչ կա. նախագահ Պուտինը և ես։ Հավանաբար, կա էլի ինչ-որ մեկը, սակայն այս պահին չեմ հիշում», — ասաց Էրդողանը։
Էրդողանը նաև ընդգծեց սիրիական հարցի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հաստատված լավ համագործակցությունը։
Նրա խոսքով` Պուտինի հետ «հատուկ հարաբերություններն» ու երկու երկրների արտգործնախարարությունների սերտ շփումը օգնեցին առաջընթաց արձանագրելու այդ ոլորտում, մասնավորապես` Սոչիում և Աստանայում սիրիական հարցի կարգավորման վերաբերյալ բանակցություններ կազմակերպել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական աթոռի համար հունիսի 24-ին կայանալիք արտահերթ ընտրություններին կպայքարեն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունից, Մուհարեմ Ինջեն` Ժողովրդական-հանրապետական կուսակցությունից, Սելահաթին Դեմիրթաշը` Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունից, ինչպես նաև Մերալ Աքշեները` վերջերս ստեղծված «Լավ կուսակցությունից», Դողու Փերինչեքը` «Հայրենիք» կուսակցությունից, Թեմել Քարամոլաօղլուն` «Երջանկություն» կուսակցությունից։ Նախագահական ընտրությունների հետ միաժամանակ կանցկացվեն նաև խորհրդարանական ընտրությունները։
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56