Պաշտոնական Երևանը ճիշտ դիրք է զբաղեցրել` դեռ չմեկնաբանելով Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ մատակարարելու հարցը, կարծում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Հայ դատի» ամերիկյան գրասենյակը պաշտոնական նամակներ է ուղղել Պետդեպարտամենտ, Պենտագոն և ԱՄՆ Կոնգրես` ստուգելու Ադրբեջանին Bell-412 ամերիկյան ուղղաթիռներ մատակարարելու մասին տեղեկությունը։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ հունիսի 26-ին` բանակի ստեղծման 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող զինվորական շքերթի ժամանակ առաջին անգամ կցուցադրվեն ամերիկյան արտադրության Bell-412 երկու ուղղաթիռ։ Ուղղաթիռները վերջերս են համալրել Ադրբեջանի ՌՕՈՒ–ի սպառազինությունը։ Սրանք առաջին ուղղաթիռներն են ոչ խորհրդային (ռուսական) արտադրության, որոնք կցուցադրվեն շքերթի ժամանակ։
Բանն այն է, որ ԱՄՆ–ի օրենսդրությունը արգելում է զենք մատակարարել միմյանց հետ հակամարտող երկրներին։ Հայաստանն ու Ադրբեջանը ևս այդ արգելքի տակ են մտնում։
Բացի այդ` արդեն մոտ 25 տարի ԱՄՆ–ում գործում է 907-րդ բանաձևը, որն արգելում է երկրի կառավարությանը որևէ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե այդ օգնությունը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ։
«Չի բացառվում, որ այդ ուղղաթիռներն Ադրբեջանում են հայտնվել երրորդ երկրների միջոցով», – ասաց Սարգսյանը։
Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանին այդ ուղղաթիռները կարող էին վաճառել նրա դաշնակիցները` Սաուդյան Արաբիան, Պակիստանը կամ Թուրքիան։ Իսրայելն այս պարագայում բացառվում է, քանի որ նա նման ուղղաթիռներ չունի։
Այս թեմայով Հայաստանի իշխանությունները դեռ հայտարարությամբ հանդես չեն եկել և ճիշտ են արել, քանի որ դեռ պարզ չէ` արդյո՞ք դա ուղիղ գործարք է եղել ԱՄՆ–ի և Ադրբեջանի միջև, թե մատակարարումն իրականացվել է առանց ամերիկացիների մասնակցության, կարծում է Սարգսյանը։
Քաղաքագետն ընդգծեց, որ Բաքուն այժմ պատրաստվում է ռազմական գործողությունների, ինչի մասին վկայում են սահմանին ռազմատեխնիկայի կուտակումները։ Նա չբացառեց Ադրբեջանի կողմից սադրանքի հավանականությունը, ինչն արդյունքում կարող է հանգեցնել ռազմական գործողությունների, ինչպես դա տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին։
armeniasputnik.am12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56