Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում այսօր ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկում է տեղի ունենում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ներկայացուցիչների հետ:
Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նախ նշեց՝ գործող կարգավորման համաձայն համամասնական ցուցակի ամեն չորրորդը պետք է լինի կին, սակայն ռեյտինգային ցուցակի արդյունքում ներկայումս խորհրդարանում 18 տոկոս կին ունենք:
Նա նշեց, որ Եվրոպայի խորհուրդը հորդորել է ապահովել կանանց 40 տոկոս մասնակցություն: Դանիել Իոաննիսյանն ասաց, որ աշխարհի տարբեր երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ոչ բոլոր երկրները քվոտա ունեն և ամենաժողովրդավար հարյուր երկրների ցանկում, որտեղ միայն համամասնական ցուցակներ են գործում, քվոտայի միջին ցուցանիշը 32 տոկոսն է:
«Մեզ մոտ կանանց մասնակցության քվոտան այնպիսին պետք է լինի, որ հասարակությունը տեսնի՝ կանայք քաղաքականութամբ զբաղվոմ են, և դա նորմալ է, լավ է, բայց չեմ կարծում, որ պետք է լինի շատ բարձր, ինչը չափազանց արհեստական կդիտվի: Եթե մենք քվոտան շատ բարձր սահմանենք, կա մտավախություն, որ կանանց միջև մրցակցությունը ցածր մակարդակի կիջնի կուսակցության ներսում, և խորհրդարան անցած կանանց որակը, որպես քաղաքական գործիչների, ցածր կլինի»,-ասաց նա և նշեց, որ պետք է գտնել ոսկե միջինը:
«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ, «Womennet.am» կայքի «Կինը և քաղաքականությունը» հավելվածի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանը նշեց, որ նախկինում կանանց կազմակերությունների դիրքորոշումը 30:70 համամասնութան օգտին էր, սակայն քաղաքական կուսակցությունները բացատրեցին, որ չեն կարող ապահովել իրենց ցուցակներում 30 տոկոս կանանց ներկայացվածություն: Նա ասաց, որ ավելի ուշ պարզ դարձավ ռեյտինգային ցուցակների լինելը, ինչն ավելի խանգարեց կանանց ներկայացվածությունը:
«Իրավիճակը փոխվել է, ՀԿ-ների ակնկալիքները մեծացել են: Կանանց ներկայացվածությունը խորհրդարանում ապահովելը սկզբունքային հարց է, և համարում ենք, որ կանանց ներկայացվածության ընդլայնման հարցը պետք է բարեփոխումների առանցքային հարցերից մեկը լինի»,-ասաց նա և նշեց, որ իրենք առաջարկում են 40/60 համամասնություն:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ ներկայիս կառավարությունը քաղաքակաան կամք կունենա՝ կատարելու օրենսդրական պահանջները կանանց մասնակցության. առավելևս հեղափոխության ընթացքում կանայք մեծ մասնակցություն են ունեցել: Նա փոխանցեց իրենց առաջարկների փաթեթը, որտեղ առաջարկներից մեկը վերաբերում էր 50/50 համամասնությանը:
Դանիել Իոաննիսյանը հայտնեց, որ իր կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը սեպտեմբերին կարող է գնալ խորհրդարան:
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01