Արցախում կատարվող ներքաղաքական զարգացումները, հրաժարականների պահանջներն արհեստական են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Արցախի Հանրապետություն ներկայացուցիչ, Արցախի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
«Միանշանակ, դրանք արհեստական գործընթացներ են: Ինչ վերաբերում է դրանց համընկած փոփոխություններին, ապա նշեմ, որ այդ փոփոխությունները վաղուց էին պատրաստվում Արցախում, որոնք պետք է տեղի ունենային Սահմանադրական փոփոխություններից անմիջապես հետո: Պարզապես, որոշակի խնդիրների պատճառով դրանք հետաձգվեցին»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Բանախոսը նշեց, որ Արայիկ Հարությունյանը վաղուց էր պատրաստվում հրաժարական տալ և այդ հարցը բազմիցս է քննարկվել:
«Սա նորություն չէր, Արայիկ Հարությունյանը՝ որպես քաղաքական ուժի ղեկավար, պարզապես պահը ճիշտ գնահատեց և որոշակի հաշվարկներով հրաժարական տվեց: Բայց դրանից հետո ոչինչ չի փոխվել, Արայիկ Հարությունյանը շարունակում է նույն կերպ աջակցել կառավարությանը»,- ընդգծեց Գառնիկ Իսագուլյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է կատարվում Արցախի ներքաղաքական դաշտում, Իսագուլյանը նշեց, որ ամեն ինչ շատ հանգիստ է:
«Ամեն ինչ շատ լավ է, Արցախում խաղաղ է, միմյանց հետ էլ շատ ջերմ են: Վերջերս էլ պարոն Փաշինյանը շատ հստակ ցուցում տվեց, որ բանակայինները չպետք է մասնակցեն քաղաքական կյանքին, և կարծում եմ՝ դա շատ ճիշտ է: Ի վերջո, այդ գործընթացների վերաբերյալ հնչեցին նաև Արցախի նախագահի և Հայաստանի վարչապետի հայտարարությունները»,- եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը:
Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ
haydzayn.am
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01