1in.am- Հանրապետական կուսակցությունը հուլիսի 12-ին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարի հետ, քննարկել հիմնադրամի հետ ՀՀԿ գործակցության հարցերը, նաև միջազգային կուսակցական հարթակներում, մասնավորապես ԵԺԿ-ում ՀՀԿ հեռանկարները: Սերժ Սարգսյանն ասել է, ըստ հաղորդագրության, որ ՀՀԿ-ն շարունակելու է ակտիվ լինել միջազգային հարթակներում: Կողմերը քննարկել են նաև ՀՀԿ բարեփոխման համատեղ մշակվող ռազմավարությունը:
Այս տեղեկատվությունը հետաքրքիր է մի քանի առումներով: Նախ՝ այն, ըստ էության, առաջինն է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, որ պատմում է Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեության մասին, այն էլ՝ հրապարակված լուսանկարով: Հատկանշական է, որ առաջին այդ տեղեկատվությունը վերաբերում է գերմանական հեղինակավոր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարի հետ հանդիպմանը, և այդ հանդիպումն էլ տեղի է ունենում այն ժամանակ, երբ զուգահեռ մի շարք ուշագրավ երկկողմ հանդիպումներ է ունենում Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում, ԱՄՆ ու եվրոպական երկրների ղեկավարների հետ:
Եվ վերջապես՝ Սերժ Սարգսյանի այդ հանդիպումը կամ ըստ էության՝ առաջին քաղաքական հայտնությունը տեղի է ունենում այն շրջանում, երբ իրավապահների անմիջական թիրախում են նրա մերձավորագույն շրջապատը ներկայացնող անձինք, թիկնազորի պետը, եղբայրները, եղբոր որդիները: Սերժ Սարգսյանը գերմանացի հյուրի հետ քննարկած հարցերի շրջանակում այս հարցերը, անշուշտ, չի շոշափել, համենայնդեպս հաղորդագրության մակարդակում, սակայն ֆոնն իսկապես ուշագրավ է և այդ տեսանկյունից էլ խիստ հատկանշական:
Հատկանշական նաև հենց միջազգային ուղղվածության իմաստով ու այն ժամանակ, երբ արտերկրում հանդիպումների է նաև Նիկոլ Փաշինյանը, որն անվտանգության, կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության թեման է շոշափում Եվրոպայի մայրաքաղաքում երկկողմ հանդիպումներում և ՆԱՏՕ-ի Վեհաժողովում:
Արդյո՞ք Սերժ Սարգսյանի այդ զուգահեռ հայտնությունը պայմանավորված չէ իր անվտանգության խնդիրներով, ինչի հետ էլ կապված է հանգամանքը, որ նա խոսում է ՀՀԿ միջազգային ակտիվության մասին: Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանն այդ ֆոնին փորձում է միջազգային հանրությանը հիշեցնել իր անվտանգության մասին՝ ակնկալելով որոշակի աջակցություն կամ երաշխիքներ Հայաստանի ներսում տեղի ունեցող այն գործընթացներից, որոնք Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է որպես Հայաստանի վերափոխման պատմական ժամանակաշրջան:
Սերժ Սարգսյանն, ըստ երևույթին, ցանկանում է հիշեցնել, որ ինքն, այդուհանդերձ, ունի իր որոշակի լուման այդ ամենում, թեկուզ հարաբերականորեն, և թերևս դա պետք է դիտարկել որպես «մեղմացուցիչ հանգամանք»:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44