Հուլիսի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպելու են Հելսինկիում, որի ընթացքում պետք է քննարկեն ռուս-ամերիկյան հարաբերությունների լայն օրակարգի մի շարք հարցեր: Նախագահները շատ ժամանակ չեն ունենալու, փորձագետները մեծ հաջողություններ չեն ակնկալում, սակայն հույս կա, որ հանդիպումը հնարավորություն կտա հարաբերությունները շարժել մեռած կետից, գրում է gazeta.ru-ն:
Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի համար սա լինելու է արդեն երրորդ հանդիպումը, մինչ այդ նրանք հանդիպել են 2017 թվականի ամռանը Գերմանիայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, ինչպես նաև նույն տարվա նոյեմբերին Վիետնամում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին:
Չնայած այն մասին, որ Թրամփը ցանկանում է լիարժեք հանդիպում անցկացնել Պուտինի հետ, հայտնի է դարձել մարտի վերջին, գագաթնաժողովի նախապատրաստությունները, սակայն, դժվար է լիարժեք անվանել:
Դրանց փաստացիորեն չի մասնակցել ԱՄՆ պետքարտուղարությունը, իսկ ամբողջ հիմնական աշխատանքն իրականացրել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը:
Բոլթոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ում «այդ հանդիպումից ինչ-որ կոնկրետ արդյունքներ չեն ակնկալում, քանի որ շատ երկար ժամանակ է անցել երկու երկրների ղեկավարների վերջին հանդիպումից»: ՌԴ և ԱՄՆ առաջնորդների վերջին լիարժեք հանդիպումը տեղի է ունեցել 9 տարի առաջ, երբ 2009 թվականի ամռանը այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կրեմլում ընդունեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Չնայած որ Թրամփը խոստովանել է, որ հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի, նա միևնույն ժամանակ նշել է, որ հանդիպումը կարող է հանգեցնել «անսպասելի արդյունքների»:
Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ մամուլի ասուլիսին Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ զրույցում նա պատրաստվում է անդրադառնալ հարցերի լայն շրջանակի. նախագահները քննարկելու են Ուկրաինայի, Սիրիայի, Իրանի, Աֆղանստանի և միջուկային զինաթափման հարցերը:
Նշվում է, որ Պուտինը և Թրամփն առավել շատ առաջընթաց կարող են գրանցել Սիրիայի հարցում՝ համատեղ ջանքերով սահմանափակելով այդ երկրում Իրանի ազդեցությունը:
Շատ փորձագետներ միակարծիք են, որ գագաթնաժողովին մեծ առաջընթացի հասնել չի ստացվի, սակայն գլխավորը վստահության մթնոլորտի ստեղծումն է, որը վաղուց կորել էր երկրների հարաբերություններում:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55