ARM | RUS |

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

20.05.25 | 09:49

«Փաստ» թերթը գրում է.

«Արտաքին միջավայրը շարունակում է անկայուն մնալ, Հայաստանի նկատմամբ թշնամական մոտեցում ունեցող երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, անընդհատ ընդլայնում են իրենց ռազմական և քաղաքական ներկայությունը տարածաշրջանում, այնինչ մեր երկրի պաշտպանական համակարգի հիմքերն անընդմեջ թուլացվում են հենց օրվա իշխանությունների ձեռքով։ Հայաստանի զինված ուժերի ու ազգային անվտանգության համակարգի ներկա վիճակը, ինչպես երբեք, պահանջում է անհապաղ խորքային վերանայում և ռազմավարական վերակառուցում ու վերակազմավորում։ Առաջիկայում Հայաստանն էլ ավելի լուրջ խնդիրներ կունենա, եթե այս տեսանկյունից հետևություններ չարվեն։ Բայց պաշտպանական համակարգի համատեքստում իրականացվող վերջին փոփոխություններն ու առաջարկները ոչ միայն ուղղված չեն ամրապնդելու բանակը, այլ, ընդհակառակը, վտանգվում է դրա ինստիտուցիոնալ հիմքը։ Վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ պարտադիր զինծառայության ժամկետը փոխարինել խոշոր ֆինանսական վճարով և ծառայել ավելի կարճ ժամկետ, ոչ միայն խախտում է հավասարության սկզբունքը, այլ փաստացի ձևավորում է խոշոր բևեռացում. մի կողմում կլինեն նրանք, ովքեր կարող են վճարել և ազատվել ծառայությունից կամ ծառայության անցնել «հեշտացված» տարբերակով, մյուս կողմում նրանք, ովքեր ստիպված են իրենց ուսերին կրել ծառայության ողջ բեռը։ Այս մոդելը խորապես անարդար է, հակասում է համընդհանուր պաշտպանության գաղափարին և էթիկային։ Այդ մեխանիզմը խաթարում է բանակի հասարակական ընկալումը՝ այն վերածելով տուգանային կամ սոցիալական բեռի, այլ ոչ թե ազգային միասնության խորհրդանիշի։ Դեռ չենք խոսում այն մասին, որ, օրինակ՝ մեկ ամիս ծառայությունը որակական առումով որևէ արդյունք տալ չի կարող։ Միայն նրա համար, որ ծառայողներն ադապտացվեն բանակային պայմաններին, ինքնին մեկ ամսից ավելի ժամանակ է պետք։ Մյուս կողմից՝ կա տեսակետ, որ առանց այդ էլ հարուստները կաշառքով ազատում էին իրենց զավակներին ծառայությունից, ու էլի աղքատների հույսին էր մնում բանակը: Այո, հնարավոր է՝ կա նման բան: Բայց ստացվում է, որ փոխանակ պայքարեն այս ոլորտում կոռուպցիայի դեմ (ինչպես խոստացել էին այս իշխանությունները), գնում են կաշառքն օրինականացնելու ճանապարհով: Ու եթե հիմա գուցե շատ դեպքերում կարող են վախենալ կաշառք տալ ու վերցնել, ապա օրենքի ընդունումից հետո սոցիալական բևեռացումը կդրվի օրինական հիմքերի վրա: Մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման առաջարկը արվում է մի իրավիճակում, երբ բանակը այս տարիների ընթացքում որոշակի բարոյալքման է ենթարկվել՝ պայմանավորված իշխանությունների կողմից զինված ուժերի հատուկ թիրախավորմամբ, կադրային սխալներով, անարդյունավետ կառավարմամբ, ոչ մարտունակ շերտերի գերակայությամբ և զինծառայողների անվտանգության հետ կապված բազմաթիվ միջադեպերով։ Ամեն ամիս պարբերաբար հայտնվում են լուրեր ծառայության ընթացքում վնասվածքներ ստացած կամ մահացած զինվորների մասին՝ ոչ թե մարտական գործողությունների, այլ ներքին կարգապահության բացակայության, բախումների, անպատասխանատու հրամանատարության կամ բժշկական անփութության հետևանքով։ Այս պատկերը վկայում է, որ համակարգը խոր ճգնաժամի մեջ է։ Բացի այդ, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է պետական քաղաքականությունը վերստին փորձում զերծ մնալ բանակի արդյունավետության բարելավմանն ուղղված խորքային բարեփոխումներից և փոխարենը առաջ տանել մոդելներ, որոնք կարելի է բնութագրել որպես «սոցիալական ինժեներություն»՝ բանակի գաղափարական և կազմակերպչական ենթահիմքը աստիճանաբար փոխելու միջոցով։ Դա բացահայտորեն վտանգավոր է, քանի որ Հայաստանի համար, հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական բարդ դիրքը, բանակը միշտ պետք է լինի հանրային համախմբվածության հենասյունը։ Եթե այդ հենասյունը փոխարինվում է ընտրանքային մոդելով, որտեղ ծառայությունը դառնում է միայն աղքատների ճակատագիրը, ապա ամբողջ պետական անվտանգության համակարգը կկորցնի իր համախմբող և համազգային բնույթը։ Այսինքն, այն դեպքում, երբ հասարակությունը զգում է, որ պետությունն ինքն է թերագնահատում ծառայության արժեքը, ապա այդ նույն հասարակությունը չի կարող ցուցաբերել պատրաստակամություն՝ անհրաժեշտ պահին անձնազոհության կամ դիմադրության համար։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ այս օրենսդրական նախաձեռնությունը չի ուղեկցվում լայն հանրային քննարկմամբ։ Սա ցույց է տալիս, որ պաշտպանական ոլորտում որոշումները կայացվում են ոչ թե համաժողովրդական ներգրավմամբ, այլ ներքին կաբինետային պայմանավորվածություններով, որոնք չեն արտացոլում լայն հանրության կամքը։ Այս իրավիճակը հանգեցնում է վստահության ճգնաժամի խորացման՝ հատկապես այն պարագայում, երբ հասարակությունն արդեն իսկ կասկածում է պետական համակարգի թափանցիկությանն ու արդարությանը։ Որքան էլ Հայաստանը ձգտի միջազգային հարթակներում պաշտպանության շուրջ համաձայնություններ ձեռք բերել, խորացնել փոխգործակցությունը, որոշակի սպառազինություններ ներկրել ու փորձի փոխանակում իրականացնել, միևնույնն է, եթե բանակի ներքին կառուցակարգը չհզորացվի, պաշտպանունակության մակարդակի բարելավում չենք կարող ակնկալել։ Այն պետությունը, որն ի վիճակի չէ իր պաշտպանության համար գործուն մեխանիզմներ ձևավորել, իհարկե, չի կարող ակնկալել, որ ուրիշներն իր համար կարող են այդպիսի մեխանիզմներ ստեղծել։ Վարվող անվտանգային քաղաքականության վերանայումը, հանրային վերահսկողության ուժեղացումը և ռազմավարական մտածողության վերադարձը պետք է դառնան օրակարգային հարց, քանի դեռ ուշ չէ։ Բանակը միայն սպառազինությամբ չէ, որ հզորություն է ապահովում. այն պետության ողնաշարն է, իսկ առանց առողջ ողնաշարի պետությունը անկայուն կառույց է՝ խոցելի բոլոր կողմերից։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Պետք է կանգնենք մեր եկեղեցու թիկունքին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Պետք է կանգնենք մեր եկեղեցու թիկունքին․ Հրանտ...

18:34

Միրզոյանը Կալասի հետ քննարկել է իրադրությունը տարածաշրջանում, այդ թվում՝ Իրանի հարցը

Միրզոյանը Կալասի հետ քննարկել է իրադրությունը տարածաշրջանում, այդ թվում՝ Իրանի...

16:32

«Nissan»-ը վերածվել է մոխրակույտի. 3 վիրավոր կա

«Nissan»-ը վերածվել է մոխրակույտի. 3 վիրավոր կա

15:58

Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է

Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն...

15:38

Սամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․ Աբրահամյան

Սամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․...

15:13

Պետք է վերականգնել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Գագիկ Ծառուկյան

Պետք է վերականգնել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Գագիկ...

13:24

Թուրքիայի նախագահին հրավիրելու եմ Հայաստան. Փաշինյան (Տեսանյութ)

Թուրքիայի նախագահին հրավիրելու եմ Հայաստան. Փաշինյան...

13:09

Ջրաշենում վագոն-տնակ է այրվել, երեք մարտական հաշվարկ է մեկնել

Ջրաշենում վագոն-տնակ է այրվել, երեք մարտական հաշվարկ է...

12:48

Առաջիկա շաբաթներին կհասկանանք՝ ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները. Թյուրքագետ

Առաջիկա շաբաթներին կհասկանանք՝ ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները....

12:32

Այսօր ամենաերկար ցերեկն է լինելու

Այսօր ամենաերկար ցերեկն է լինելու

12:13

Շուտով դատարանները անկախ են լինելու․ Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել

Շուտով դատարանները անկախ են լինելու․ Սամվել Կարապետյանը հայտարարություն է...

10:10

Մեր ընտանիքը միշտ եղել է, կա և կլինի հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին. Էթերի ԿարապետյանՄեր ընտանիքը միշտ եղել է, կա և կլինի հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին. Էթերի Կարապետյան

Մեր ընտանիքը միշտ եղել է, կա և կլինի հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին. Էթերի...

17:39

Ընդդիմադիրները ՔՊ-ականների հետ կմեկնեն Ֆրանսիա

Ընդդիմադիրները ՔՊ-ականների հետ կմեկնեն Ֆրանսիա

16:26

Նիկոլի արածը պարզ է՝ Հայաստանի թրքացում, իսկ մենք ի՞նչ ենք անում. դիմադրելու՞ ենք, թե՞ խոնարհաբար համակերպվելու. Շարմազանով

Նիկոլի արածը պարզ է՝ Հայաստանի թրքացում, իսկ մենք ի՞նչ ենք անում. դիմադրելու՞ ենք, թե՞ խոնարհաբար...

16:04

ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը ժամանակավորապես կարգելվի

ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը ժամանակավորապես...

15:48

Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ հայ գործարարներ շարունակ լռում են Սամվել Կարապետյանի կալանավորման և նրա նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդման վերաբերյալ. փաստաբան

Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ հայ գործարարներ շարունակ լռում են Սամվել Կարապետյանի կալանավորման և...

15:33

Իսրայելը հարվածել է Իրանի հիվանդանոցներին. Կարմիր մահիկ

Իսրայելը հարվածել է Իրանի հիվանդանոցներին. Կարմիր...

14:46

Բրյուսելում ձեզ կասեն՝ փակեք ռուսական ինքնաթիռների համար երկինքը, դուք կանեք, այլընտրանք չեք ունենա. Օվերչուկը՝ Մհեր Գրիգորյանին

Բրյուսելում ձեզ կասեն՝ փակեք ռուսական ինքնաթիռների համար երկինքը, դուք կանեք, այլընտրանք չեք...

14:31

Գառնիկ Դանիելյանի մեքենայի ապակիներն ու հայելիները կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Գառնիկ Դանիելյանի մեքենայի ապակիներն ու հայելիները կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական...

14:13

Փաշինյանը Թուրքիայում է, երեկոյան կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ (Տեսանյութ)

Փաշինյանը Թուրքիայում է, երեկոյան կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ...

14:11

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03