«Գանձասար-Կապանը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում մրցում է լեհական «Լեխի» հետ: ԹԻմերի միջև առաջին խաղն ավարտվել է լեհական ակումբի հաղթանակով` 2:0 հաշվով:
Վաղը տեղի կունենա պատասխան հանդիպումը, որը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19:00-ին ու կկայան Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում.
Այսօր հանդիպումցի առաջ մամուլի ասուլիս է տվել «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը
«Վիճակահանությունից առաջ մի պահ տխրեցինք, բայց հետո հասկացանք որ սա մեզ պետք էր:
Նրանց մամուլը գովեստի խոսքեր էր գրել մեր մասին, իսկ մամուլի ասուլիսի վերջում ծափահարություններ հնչեցին մեր հասցեին: Շատ հզոր թիմ են բայց ապացուցեցինք, որ կարող ենք հոգով խաղալ ու լավ արդյունք գրանցել:
Կես պահից գոլ խփեցին, ոչ պարտադիր 11 մետրանոց նշանակվեց, ինչից հետո հոգեբանական ծանր վիճակում հայտնվեցինք:
Փառք տղերքին, որ այդքանից հետո խաղացին ու ոչ միայն խաղացին, այլև կարող էինք դառնալ գոլի հեղինակ: Մեկ գոլ էր պետք մեզ, օդի պես էր պետք, նույնիսկ 1:2 հաշվով պարտությանը համաձայն էինք:
Նույնիսկ մրցավարի ավելացրած հինգ րոպեի ընթացքում ցանկանում էինք հարձակվող մտցնել խաղադաշտ ու գոլ խփեինք: Պարզապես, այդ օրը գնդակը մեզ չսիրեց, բայց շատ գոհ եմ ֆուտբոլիստներից: Մի քիչ բախտի գործոնը, ավելորդ շտապողականությունը խանգարեցին:
Չափազանց ուժեղ էր մրցակիցը: Նրան ֆինանսապես շատ հզոր են ու գիտեինք, թե ում հետ ենք դիմակայելու: Խաղից առաջ 3 ֆուտբոլիստ էին գնել 10 մլն եվրոյով: Հնարավոր է, որ մեզ թերագնահատեցին, չէին սպասում նման խաղ մեզնից: Վաղն ավելի դժվար է լինելու մեր համար, քանի որ գիտեն մեր ուժն ու տրամդարվածությունը: Մրցակիցն ավելի կազմակերպված է խաղալու վաղը, վստահ եղեք:
Մրցակիցը ուշ է ժամանելու Երևան ինչը կարող է օգնել մեզ: Տեխնիկական խնդիր է: Նման խնդիր մենք էլ ունեինք, այդ պատճառով մի քանի օր շուտ մեկնեցինք Լեհաստան: Հասկանալի է, որ այս փաստը չի խոսում նրանց օգտին: Այստեղի շոգը մեզ էլ է խանգարում, չնայած մենք ավելի սովոր ենք նման պայմանների:
Ֆիզիակական առումով մենք պատրաստ ենք: Տեսեք, թե ինչպես են մեր ֆուտբոլիստները խաղում նույնիսկ 89 րդ րոպեին: Բոլորն էլ գտնվում են հիանալի ֆիզիկական վիճակում կարծում եմ խնդիր չկա:
Առաջին խաղը նման էր «Բանանցի» Եվրոպա լիգայի հանդիմանը, բայց երևի զուգադիպություն էր: Գիտենք, որ մրցակիցը եզրերից են խաղում, նրանց ուժը դա էր: Կենտրոնում խլում էին գնդակը փոխանցում եզր, որտեղից գնդակն ուղարկում էին կենտրոն ու կենտրոնական հարձակողը պահեր էր ստեղծում: Պետք է տարածություն փակեինք և չթողեինք, որ արագ գործեին: Պետք է շատ սուր հակագրոհ անեինք, և դա էլ նրանք հասկացան: Հենց այն ժամանակ, երբ խաղը կարծես թե մեր ուզածով էր դասավորվում, տեսաք թե ինչպես եզրից փոխանցումից եկավ ու բացեցին հաշիվը: 2:0-ից հետո էլ թևաթափ չեղանք ու ցանկանում էինք մեկ գոլ խփել: Պարպաես կրկնում եմ, այդ օրը գնդակը մեզ չսիրեց, ինչ անես:
Գևորգ Օհանյանը կրեատիվ ֆուտբոլիստ է, բայց կառուցող դիրքի համար պետք էր գնդակ խլող ֆուտբոլիստ: Նա մեզ շատ օգուտ կտա, վստահ եմ: Մեզ պետք է ֆուտբոլիստ, որը գնդակ կխլի և գրոհ կսկսի: Շատ ֆուտբոլիստների եմ դիտարկել, սակայն հրաժարվել եմ բոլորից: Թող լինի մեկ ֆուտբոլիստ, բայց լինի լավը:
Սպասում ենք և կսպասենք կապանցի երկրպագուներին: Իհարկե, նրանց աջակցությունը չստանալը և Կապանում չխաղալը մեզ տխրեցնում է: Ավելի լավ կխաղայինք, եթե խաղայինք Կապանում: Վաղը կսպասենք բոլորին ստադիոնում և կփորձենք ուրախացնել նրանց»,- ասել է Բարսեղյանը:
18:34
18:29
18:02
17:04
15:24
14:44
14:18
14:04
13:43
13:19
13:04
12:46
12:16
12:02
12:02
11:48
11:33
21:57
20:35
18:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47