ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Դենիել Բաերը The Washington Post-ի համար մեկնաբանել է Fox News-ին Դոնալդ Թրամփի տված հարցազրույցը, որի ժամանակ նա Մոնտենեգրոն (Չեռնոգորիա) անվանել է ագրեսիվ երկիր և ենթադրել է, որ այն պաշտպանելու պարտավորությունները կարող են ԱՄՆ-ն ներքաշել Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ: Հոդվածի հեղինակը կարծում է, որ այդ դեպքը հետաքրքիր է նրանով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ցանկանալով խախտել ՆԱՏՕ-ի համերաշխությունը, կարող է սկսել հենց Մոնտենեգրոյից:
«2008 թվականին Պուտինը զարմացած Ջորջ Բուշին ասել էր, որ Ուկրաինան երկիր չէ: Երկուշաբթի դեմառդեմ հանդիպման ժամանակ Պուտինն այս կամ այն կերպ Թրամփին ասե՞լ է, որ «ագրեսիվ» Մոնտենեգրոն չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ»,- գրել է Բայերը:
ՆԱՏՕ Մոնտենեգրոյի հրավերին նախորդած ամիսներին ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչներն ավելի ու ավելի ակտիվ էին արտահայտում իրենց կարծիքն այդ երկրի վերաբերյալ, կարծում է Բայերը:
Նրանք փորձել են ՆԱՏՕ-ի անդամներին տրամադրել այդ մտահղացման դեմ՝ խոսելով քաղաքական տարաձայնությունների և անկարգությունների մասին և ներկայացնելով անհանգիստ երկրի պատկեր:
ՆԱՏՕ երկիրը հրավիրելուն հաջորդած ամիսներին Ռուսաստանը շարունակել է Մոնտենեգրոյի ճանապարհը փակելու իր փորձերը՝ ներքին տարաձայնություններ հրահրելով, վճարված բողոքի ակցիաներով և անգամ՝ հեղաշրջման փորձով:
Պուտինը ցանկանում է հնարավորություն ունենալ ապակայունացնել Մոնտենեգրոն, գրում է հեղինակը՝ նշելով, որ նա դա ցանկանում է անել երկիրն ավելի խոշոր խաղի շրջանակում որպես խաղաքարտ օգտագործելու նպատակով:
«Նա ցանկանում է, որ Եվրոպայի հարավ-արևելքը լինի վայր, որտեղ նա կարող է անկարգություններ հրահրել, ուժեղացնել լարվածությունը և շեղել Եվրոպայի ուշադրությունն ու ռեսուրսները: Նա նաև ցանկանում է խախտել միջազգային համակարգի կանոնները՝ ցույց տալով, որ մենք չունենք կամք դրանց պահպանումն ապահովելու համար: Պուտինը ձգտում է բազմիցս փորձարկել միջազգային համայնքի վճռականությունը, և ամեն անգամ ավելի մեծ մասշտաբով։ Ռուսաստանը խախտել է Մոլդովայի, Վրաստանի, այնուհետ Ուկրաինայի ինքնիշխանությունը: Հնարավոր է՝ հաջորդ թիրախը ՆԱՏՕ-ի երկիրն է»,- գրում է հեղինակը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55