Իտալիայի մայրաքաղաք Հռոմում բողոքի ցույցի մասնակիցները երկրի կառավարությանը մեղադրում են ‘’արյունոտ ձեռքեր ունենալու համար’’: Դեպի ներքին գործերի նախարարություն նրանց երթն էլ որպես արյան խորհրդանիշ, կրում էր կարմիր ներկ:
Ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ իսպանացի փրկարարները Միջերկրական ծովում մի քանի օր առաջ հայտնաբերեցին փախստականների կործանված մի նավակ: Նավակում կար նաեւ մի կնոջ ու մանկան դիակ:
Ինչպես երկրի ներքին գործերի նախարար Մաթթեո Սալվինին է ասել. ‘’Ես ուզում եմ, որ փրկենք բոլորին, օգնենք բոլորին, բուժենք բոլորին, կերակրենք բոլորին: Սակայն ուզում եմ նաեւ, որ ոչ բոլորը գան դեպի Իտալիա’’:
Իտալիայի կառավարությունն արգելում է ոչ կառավարական կազմակերպությունների փրկարարներին պատկանող նավերին խարիսխ նետել երկրի նավահանգիստներում:
ՄԱԿ-ը տեղեկացնում է, որ այն բանից հետո, երբ Իտալիան արգելեց ոչ կառավարական կազմակերպությունների նավերին մտուք գործել իրենց նավահանգիստներ, Միջերկրական ծովով գաղթի ուղին բռնած յուրաքանչյուր 7 փախստականից մեկը խեղդվում է ծովի ջրերում: Եվրոպական միությունն այս պահին փորձում է գտնել խնդիրը լուծելու եղանակներ:
Այժմ Իսպանիա են մուտք գործում ավելի մեծ թվով փախստականներ, քան մեկնում են դեպի Իտալիա: Հունիս ամսին այստեղ գրանցվել է 6,400 գաղթական:
2018 թվականի ընթացքում դեպի Եվրոպական միություն փախստականների այսպես կոչված անկանոն հատումը կազմել է վաթսուն հազար: Այն գրեթե երկու անգամ զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին:
amerikayidzayn.com
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55