Ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևը պատմել է, թե ինչու է ինքը ընտրել Հայաստան տեղափոխվելու և «Փյունիկը» գլխավորելու տարբերակը:
Տալալաևի գլխավորությամբ երևանյան թիմն արդեն հաղթահարել է Եվրոպա լիգայի առաջին փուլի արգելքը` պայքարից դուրս թողնելով մակեդոնական «Վարդարին» (1:0, 2:0):
Հաջորդ մրցակիցն, ինչպես հայտնի է, ղազախական «Տոբոլն» է.
«Հայկական ֆուտբոլում մեծ փոփոխություններ են սպասվում:
Գնացել եմ այնտեղ, ուր կան հեռանկարներ ու կա իմ անհրաժեշտությունը. մարզիչը պետք է աշխատի: Իսպանիայի և Իտալիայի առաջնություններից ինձ չհրավիրեցին:
Եվրոպա լիգային մասնակցելությունն, իհարկե, հաճելի բոնուս է: Պետք է խոստովանեմ` եթե չլիներ այս իրավիճակը, գուցե` չգնայի: Հայաստանում աշխատելու տարբերակ դեռ երկու տարի առաջ էի ունեցել:
Միանգամայն ադեկվատ ղեկավարներ ունեմ: «Փյունիկը» երևանյան միակ թիմն է, որը եվրագավաթներում անցել է հաջորդ փուլ: Եվրոպա լիգայում պայքարը շարունակում է նաև «Ալաշկերտը», որն այնտեղ հայտնվել է Չեմպիոնների լիգայից: Մյուս երկու թիմերը դուրս են մնացել: Երեքով մեկ հաղթանակ են տարել, իսկ մենք` երկու:
Ընդ որում «Փյունիկը» նախորդ տարի զիջել էր հենց այս փուլում ընդհանուր 1:9 հաշվով: Հիմա լուրջ խնդիրներ ենք դրել թիմի առջև` «Տոբոլի» հետ դիմակայության համար»,- Տալալաևի խոսքերն է փոխանցում «Soccer.ru»-ն:
Հիշեցնենք` «Տոբոլ»-«Փյունիկ» առաջին հանդիպումը կկայանա այսօր` հուլիսի 26-ին, ղազախական Կոստանայ քաղաքում: Այս զույգի հաղթողը ԵԼ-ի որակավորման երրորդ փուլում կմրցի «Մաքաբի» (Թել-Ավիվ)-«Ռադնիչկի» (Սերբիա) զույգի հաղթողի հետ:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45