ARM | RUS |

Փաշինյանի պետերբուրգյան այցի վերջաբանը․ Ռուսաստանի հայերը հիացած են, բայց` սպասման մեջ

29.07.18 | 21:44

Չնայած «թավշյա հեղափոխության» հետ կապված ոգևորությանը, Ռուսաստանի հայերը դեռ չեն շտապում պատմական հայրենիք վերադառնալ։

Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունն» ու Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հայտարարած փոփոխությունները ոգևորություն է առաջացրել աշխարհի ամենամեծ հայ համայնքի` Ռուսաստանի հայերի մոտ։ Գիտենք, որ այս տարվա ապրիլ-մայիսին Երևանի բողոքի ակցիայի նման միջոցառումներ են անցկացրել նաև Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի ու ՌԴ այլ քաղաքների հայերը։

Գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցներից շատերը լավ կյանք փնտրելու ակնկալիքով Ռուսաստան են տեղափոխվել ու դարձել են բավական հաջողակ գործարարներ, փաստաբաններ, գիտնականներ և այլն։ Այսօր նրանցից շատերը չեն թաքցնում, որ կուզեին հայրենիք վերադառնալ ու, եթե նույնիսկ ոչ վերջնական, ապա գոնե երկրի սոցիալական ու տնտեսական կյանքին մասնակցելու համար։

Այս հարցերն են քննարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի հայերի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը։ Այստեղ կային գործարարներ ինչպես Պետերբուրգից, այնպես էլ Պսկովից, Կարելիայից, Վոլոգդայից, Կալինինգրադից, Արխանգելսկից և այլն։

Sputnik Արմենիայի թղթակիցը շփվեց Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի հետ։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ հյուսիսային մայրաքաղաքում մոտ 100 հազար հայ է ապրում։ Մկրտչյանի խոսքով՝ հայերը ակտիվ մասնակցում են Պետերբուրգի տնտեսական, մշակութային, հումանիտար կյանքին։ Համայնքի նախաձեռնություններից շատերը տեղի իշխանությունների աջակցությանն են արժանանում։

Հայաստանում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ Պիտերի հայերը հավաքվում էին տեղի հայկական եկեղեցու բակում ու իրենց համերաշխությունն էին հայտնում ընդդիմադիր շարժմանը։ Մկրտչյանի խոսքով՝ այդ ակցիաները կազմակերպչական առումով բարձր մակարդակով են անցել։

«Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը կիսում է Հայաստանում ապրողների ուրախությանը, մտահոգություններն ու հույսերը։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հիացած է մեր հայրենիքում տեղի ունեցածով», — ասում է մեր զրուցակիցը։ Պատասխանելով մեր հարցին, արդյո՞ք վերադառնալու մտադրություններ կան, Մկրտչյանը պնդում է, որ խոսքերի մակարդակով շատերն իսկապես ուզում են վերադառնալ։ Սակայն գործնական քայլեր դեռ չկան, և դա հասկանալի է, այդպիսի կտրուկ որոշումներ կայացնելուց առաջ մարդիկ նախընտրում են տեսանելի փոփոխությունների սպասել։

«Այստեղ դեռ հույզերը իրական գործողությունների չեն վերածվել։ Հնարավոր է` մարդիկ դեռ պետք է հայրենիքում գործնական փոփոխություններ տեսնեն, այդ պատճառով նրանք սպասողական վիճակում են։ Առջևում մեծ աշխատանք կա։ Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանում ինչպես կզարգանան իրադարձությունները», — ասաց համայնքի ղեկավարը։

Նա նաև պնդում է, որ հայ համայնքի ու տեղի իշխանության հարաբերությունները բավականին բարեկամական են։ Դա զգալիորեն նպաստում է Սանկտ Պետերբուրգի ու Երևանի երկխոսությանը։

«Ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Սանկտ Պետերբուրգի ու Երևանի երկխոսության մակարդակին չի հասնում նույնիսկ Մոսկվա-Երևան երկխոսությունը։ Երբ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետը Երևան է գալիս, նա ասում է, որ տուն է եկել ու խաչակնքվում է», — նշեց մեր զրուցակիցը։

Մկրտչյանի խոսքերի հուզական արձագանքի ու զգուշավոր լավատեսության մասը հաստատեց նաև 36-ամյա Էդգարը, որն արդեն ավելի քան 15 տարի Սանկտ Պետերբուրգում է ապրում։ Այստեղ նա կոշիկի ու կաշվե իրերի փոքր արտադրություն ունի։ Մեր զրուցակիցը խոստովանում է, որ շատ մտահոգ էր Հայաստանի համար։ Նա անձամբ չի կարողացել մասնակցել Երևանի բողոքի ակցիաներին, փոխարենը դա արել են նրա բարեկամները, որոնք ապրիլին Պիտերից եկել էին Երևան՝ Նիկոլ Փաշինյանի շարժմանը աջակցելու։

«Ես դեմ չէի լինի թողնել ամեն ինչ ու պատմական հայրենիք վերադառնալ։ Դրա համար բազում պատճառներ կան․ հիանալի կլիմա, բարի մարդիկ, վերջիվերջո` ես այնտեղ եմ ծնվել ու մեծացել։ Բայց ինձ, ինչպես և ճակատագրի բերումով օտարության մեջ հայտնված իմ բազում հայրենակիցներին, իրական փոփոխություններ են պետք։ Մենք մեծ հույսեր ենք կապում Հայաստանի նոր ղեկավարության հետ ու չենք կասկածում, որ նա ցանկանում է ինչ-որ բան փոխել։ Բայց հասկանում ենք նաև, որ ժամանակ է հարկավոր», — ասում է գործարարը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ռուսաստանում նրան պահող շատ բան կա․ երեխաների համար հասանելի բուժօգնություն, կրթություն, տաղանդներն ու ընդունակություններն իրականացնելու հնարավորություն, աշխատանքի մեծ շուկա և այլն։ Հայաստանում նրա մեկամյա որդին մրսել էր, ու նրանք ստիպված էին բժիշկի դիմել։ Երեխային հիվանդանոց էին տարել ու նրանցից 70 հազար դրամ էին պահանջել միայն նրա համար, որ իրենք Հայաստանի քաղաքացի չեն։

«Չեմ հասկանում՝ ինչու օրենքը պետք է վանի հնարավոր հայրենադարձներին ու, հավանաբար, օտարերկրյա զբոսաշրջիկներին։ Ու Հայաստանի հետ կապված այդպիսի բացասական միջադեպերը շատ են», — ասում է Էդգարը։

Վարչապետ ընտրվելուց հետո առաջին օրերին Փաշինյանը դիմեց սփյուռքի հայերին ու Հայաստան վերադառնալու կոչ արեց։ Վերադարձածների վիճակագրություն դեռ չկա, ու դժվար է ասել՝ քանիսն են արձագանքել վարչապետի կոչին։ Կարծում եմ՝ այդ թիվը կախված է լինելու ոչ այդքան վերադարձողներից, որքան երկրի նոր իշխանությունից։


armeniasputnik.am


Ուկրաինայի կողմից Ռուսաստանին տարածքային զիջումների վերաբերյալ առաջարկներն ուղարկվել են Թրամփին․ Գերմանիայի կանցլեր

Ուկրաինայի կողմից Ռուսաստանին տարածքային զիջումների վերաբերյալ առաջարկներն ուղարկվել են Թրամփին․...

18:22

Խորհրդարանում հյուրընկալվել են Բենիլյուքսի երկրների ԱԳՆ քաղաքական տնօրենները

Խորհրդարանում հյուրընկալվել են Բենիլյուքսի երկրների ԱԳՆ քաղաքական...

18:01

ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում. Վահան Կոստանյան (Տեսանյութ)

ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում. Վահան Կոստանյան...

17:52

Աշոցքի ոստիկանները բացահայտել են դահուկների գողության դեպք

Աշոցքի ոստիկանները բացահայտել են դահուկների գողության...

17:36

Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության, ինքնագլուխ քայլ չենք անի․ Սարգսյան

Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության, ինքնագլուխ քայլ չենք անի․...

17:30

ՔԿ նախագահից չեմ ստացել որևէ պատասխան իր կատարած անպատասխանատու հայտարարության համար. Բագրատ Սրբազան

ՔԿ նախագահից չեմ ստացել որևէ պատասխան իր կատարած անպատասխանատու հայտարարության համար. Բագրատ...

17:26

Հայտնաբերվել է առանց համապատասխան դրոշմանիշների և QR մատնանշման 830 տուփ տարբեր տեսակի ծխախոտ

Հայտնաբերվել է առանց համապատասխան դրոշմանիշների և QR մատնանշման 830 տուփ տարբեր տեսակի...

17:23

Գույքը վնասեցին, գտան դատարկ թղթապանակներ ու «Ազատ Արցախ» թերթը, լավ է՝ թերթը չառգրավեցին. Ռոման Երիցյան

Գույքը վնասեցին, գտան դատարկ թղթապանակներ ու «Ազատ Արցախ» թերթը, լավ է՝ թերթը չառգրավեցին. Ռոման...

17:03

Փաշինյանը փորձում է Ադրբեջանի համար ականջահաճո գործողություններ իրականացնել. Աբրահամյան (Տեսանյութ)

Փաշինյանը փորձում է Ադրբեջանի համար ականջահաճո գործողություններ իրականացնել. Աբրահամյան...

16:52

Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. Գերմանիայի դեսպանություն

Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. Գերմանիայի...

16:36

Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Փաշինյանը ժամանել է Մոսկվա

15:23

Քրեակատարողական բժշկական կենտրոնը առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատությունը

Քրեակատարողական բժշկական կենտրոնը առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված...

15:06

Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» միջազգային գինու մրցույթը

Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» միջազգային գինու...

14:46

ՊՆ-ն որոշել է, որ օրենք խախտելով ավելի լավ է քար լռություն պահել, քան փորձել բացատրել ու մեկնաբանել Փաշինյանի անպատասխանատու, բանակն արատավորող հայտարարությունները. Գեղամ Մանուկյան

ՊՆ-ն որոշել է, որ օրենք խախտելով ավելի լավ է քար լռություն պահել, քան փորձել բացատրել ու...

14:25

Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքմենստանում

Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի...

14:09

Արցախցիների վերադարձին վերաբերվող լսումներից մեկ օր անց` այսօր, ՔԿ-ն Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում. Տիգրան Աբրահամյան

Արցախցիների վերադարձին վերաբերվող լսումներից մեկ օր անց` այսօր, ՔԿ-ն Արցախի...

13:45

Շաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին. ՄՍՇՊՀ

Շաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին....

13:22

Կիրանցը՝ որպես զբոսաշրջային գյուղ. գործադիրը հաստատել է զբոսաշրջային գյուղերի ցանկը

Կիրանցը՝ որպես զբոսաշրջային գյուղ. գործադիրը հաստատել է զբոսաշրջային գյուղերի...

13:05

Անահիտ Սաֆյանը նշանակվեց Վիճակագրության պետական խորհրդի անդամ

Անահիտ Սաֆյանը նշանակվեց Վիճակագրության պետական խորհրդի...

12:46

Ամեն ինչի գնացել ենք հանուն Ղարաբաղի, բայց այդ ճանապարհին մեր աչքերը բացվել են. Ղարաբաղի հարցի շարունակությունը նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր. Նիկոլ Փաշինյան

Ամեն ինչի գնացել ենք հանուն Ղարաբաղի, բայց այդ ճանապարհին մեր աչքերը բացվել են. Ղարաբաղի հարցի...

12:32

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55