ԱՄՆ-ի ութ նահանգներ բողոքարկել են 3D-տպիչներով զենքի ստեղծման գծագրերի հրապարակումը
31.07.18 | 16:22
ԱՄՆ-ի ութ նահանգների և Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի գլխավոր դատախազները նախօրեին հայց են հարուցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ այն նյութերի շրջանառությանը վերջ դնել հարկադրելու նպատակով, որոնք պիտանի են 3D-տպիչների միջոցով հրազեն ստեղծելու համար: Պաշտոնական հայտարարության մեջ այս մասին հայտնել է Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 3D-տպիչների տեխնոլոգիան թույլ է տալիս պատրաստել հրազեն, որը ենթակա չէ հաշվառման և մետաղադետեկտորների միջոցով հայտնաբերման:
«Պարզապես վայրագություն Է հանցագործներին տրամադրել միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռում կոճակի մեկ սեղմումով հետքեր չթողնող և հայտնաբերման չենթարկվող զենք թողարկել», - նշել է Անդերվուդը:
Նրա խոսքով՝ հայցվորներ են հանդես եկել նաև Վաշինգտոնի, Մասաչուսեթսի, Քոնեքթիքութի, Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի, Օրեգոնի և Մերիլենդի նահանգների, նաև Կոլումբիայի օկրուգի գլխավոր դատախազները: Այս տարվա հունիսին ԱՄՆ-ի իշխանությունները Defense Distributed ընկերությանը թույլատրել են Համացանցում զետեղել զենքի գծագրեր, որը կարելի է պլաստմասսայից «տպել» 3D-տիպիչով: Սխեմաների միջոցով յուրաքանչյուր ցանկացող կարող է այդպիսի զենք պատրաստել: