Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հայաստանում կստեղծվի ռազմարդյունաբերական արտադրությունը համակարգողգիտահետազոտական ինստիտուտ, որը կլինի ուղեղային կենտրոն և կհամակարգիռազմական արդյունաբերության համակարգը: Այսպես էր բացատրել ՀՀ ՊՆփախնախարար Դավիթ Փախչանյանը գիտահետազոտական ինստիտուտի ստեղծմանանհրաժեշտությունը:
Ներկայումս ի՞նչ իրավիճակ է Հայաստանում՝ ռազմարդյունաբերական ոլորտիզարգացման տեսնակյունից և ի՞նչ անելիքներ կան:
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ ռազմական արդյունաբերությունըհամալիր գործընթաց է՝ հիմնված մի քանի ուղղությունների վրա, և հարցը քննարկելից,պետք է անդրադառնալ այդ ուղղությունները: «Երեք ուղղություն պետք էառանձնացնել՝ գիտահետազոտական, փորձարկումներ և արտադրություն:Եթե այդ օղակներից որևէ մեկը թույլ է և չի համապատասխանում մյուսերկուսի պահանջներին, ապա ռազմարդյունաբերությունը կաղալու է:Հայաստանի ներկայիս իշխանությունները պետք է հաշվի առնեն այնիրողությունները, որոնցում իրենք կան, և բյուջեի հատկացումներըռազմարդյունաբերական ոլորտին պետք է նպատակային ծախսվեն, անցքերըպետք է փակվեն: Դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որն այսօրկա, բայց պետք է նաև ճիշտ կառավարում, որովհետև այդ երեքուղղություններից երկուսը հիմնված են գիտության վրա, որից հետո գալիս էարտադրության փուլը, ու դեռ պետք է հասկանալ, թե որքանո՞վ ենգիտությունն ու կրթությունը նպաստում այս ոլորտի զարգացմանը»,- ասացփորձագետը:
Հայկ Նահապետյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է իրռազմավարական դաշնակիցների հետ ունենա համալիր արտադրություններ: «Օրինակ,որքանով տիրապետում եմ տեղեկատվությանը, Չինաստանի հետ ունենք նմանպայմանագրեր, մասնավորապես, համատեղ արտադրությունների մասով:Մենք չունենք մեծ գումարներ՝ զինամթերքի արտադրությանկազմակերպման համար, սակայն ունենք տարածաշրջանումռազամվարական դաշնակիցներ, ու, վստահաբար, դրանցից մեկըՉինաստանն է՝ իր շահերից ելնելով: Չինաստանը, թուքական գործոնովպայմանավորված, խնդիրներ ունի իր սահմանի մոտ, ու Հայաստանինդիտում է այդ առումով, որպես ռազմավարական դաշնակից: Մյուսը՝ ՀԱՊԿպետություններն են: Ճիշտը է, այնտեղ խնդիրներ կան, սակայն դրանքլուծելի են»,- ասաց նա:
Ռազմարդյունաբերության ոլորտում, մրցակցային առումով, մենք այսօր խնդիր ունենք ոչթե զուտ Ադրբեջանի, այլև թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի հետ: ՀայկՆահապետյանի խոսքով՝ եթե մենք նայում ենք թուրքական զենք-զինամթերքիարտադրոթյունը, հասկանում ենք, որ մեծ ճանապարհ ունենք անցնելու, որ իրենցհավասար լինենք, սակայն մենք ունենք «մեր թշնամու թշնամին մեր բարեկամն է»սկզբունքով առաջնորդվող երկրներ, որոնք Թուրքիայի հետ բազում խնդիրներ ունեն և,որոնց ձեռք է տալիս, որ մեր տարաշրջանում կոնկրետ ներդրումներ անեն՝ ի շահ իրենցերկրների: «Այդ տեսնակյունից Հայաստանի քաղաքական ղեկավարությանկարևորագույն խնդիրը պետք է լինի այն, որ արտաքին քաղաքականությանմեջ հաշվի առնեն այս հարցերը, և ձգտեն համատեղ ձեռնարկություններիստեղծման»,- նշեց ռազմական փորձագետը:
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01