Oգոստոսին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում տեղի է ունենալու սպորտային մեծ իրադարձություն. եվրոպական 50 երկրի մարզիկներ են մասնակցելու թվով 6 սպորտաձևի մրցաշարերի։ Եվրոպայի հեծանվավազքի առաջնության շրջանակում առաջին անգամ պատմության մեջ տեղի կունենա հեծանվասպորտի 4 տարբեր տեսակների միաժամանակյա մրցաշար։ Օգոստոսի 2-7-ին ընթացող Եվրոպայի՝ հեծանվահրապարակի մեծահասակների առաջնությանը մասնակցելու է Հայաստանի 2017թ-ի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկված, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երկակի մրցանակակիր և աշխարհի գավաթի փոխչեմպիոն Էդգար Ստեփանյանը, ով Գլազգո է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ուղեկցությամբ։
Այնուհետև Էդգար Ստեփանյանը մասնակցելու է օգոստոսի 21-26-ին Շվեյցարիայի Էգլ քաղաքում կայանալիք Եվրոպայի` հեծանվահրապարակի մինչև 23 տարեկանների առաջնությանը։
ՀՀ հեծանվային մարզաձևի ազգային հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ Տարոն Նիկողոսյանն իր անձնական մարզչի՝ Անդրանիկ Առուստամյանի հետ կմեկնի Շվեյցարիայի Էգլ քաղաք՝ մասնակցելու օգոստոսի 15-19-ին կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը։
Առաջիկա մրցաշարերին լավագույնս ներկայանալու նպատակով մեր հավաքական թիմը 17-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում:
Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին։
Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիա
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44