Բոգոտայում Իսրայելի դեսպանատունը Կոլումբիայի իշխանությունների՝ Պաղեստինի անկախությունը ճանաչելու որոշումն «ապտակ» է անվանել։ Իսրայելի ԱԳՆ հայտարարությունը հրապարակվել է Twitter-ի պաշտոնական էջում։
Հայտարարության համաձայն՝ Իսրայելի դեսպանատանը «զարմացած և հիասթափված են» Պաղեստինի հետ կապված Կոլումբիայի որոշմամբ։
«Խոսքը հավատարիմ դաշնակցին հասցրած ապտակի մասին է, ինչը հակասում է մեր երկրների և նրանց առաջնորդների հարաբերությունների ու բարեկամության մակարդակին»,-ասվում է հաղորդագրությունում։
Նախկինում հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է պաղեստինցիներին զրկել փախստականի կարգավիճակից։