Իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին ընդգծել է, որ ըմբռնումով է մոտենում այն երկրպագուներին, ովքեր չեն կարողանում ընդունել իր վերադարձը «Յուվենտուս».
«Հասկանում էի, որ զայրութի պահին ընդունված որոշումները սխալ են, բայց իմ բախտը բերեց, որ վերադարձա տուն: Հասկանում եմ երկրպագուներին և հարգում եմ նրանց: Կընդունեմ նրանց սուլոցներն ու ամեն ինչ կանեմ, որ դրանք վերածվեն ծափահարությունների:
«Յուվենտուսը» տարիներ շարունակ ինձ համար ամեն ինչ է եղել: Այստեղ եմ ես մեծացել, և ակումբն ինձ միշտ աջակցել է: Մեկ տարի առաջ ես հեռացա` սեղմելով նախագահի ձեռքն ու գրկախառնվելով նրա հետ: Ինձ բախտ է վիճակվել խաղալ համաշխարհային մակարդակի աստղերի հետ: Կպաշտպանեմ ակումբի գույները, ինչպես` դա արել եմ նախկինում»,- Բոնուչիի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Հիշեցնենք` Բոնուչին 2010-ից 2017 թվականներին է հանդես եկել «Յուվենտուսում», ինչից հետո տեղափոխվել է «Միլան» մոտ 40 մլն եվրոյի դիմաց:
31-ամյա պաշտպանի վերադարձի համար թուրինցիները 35 մլն եվրո են վճարել: Ընդ որում, հակառակ ուղղությամբ տեղափոխվել է թուրինցիների 24-ամյա պաշտպան Մաթիա Կալդարան, ում համար միլանցիները նույնպես 35 մլն եվրո են վճարել:
Բոնուչիի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55