Բուդապեշտում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանն ուներ հինգ ներկայացուցիչ (ուղեգիր նվաճած մյուս 2 բռնցքամարտիկները վնասվածք էին ստացել), որոնցից երեքը դուրս եկան քառորդ եզրափակիչ և պարտություն կրեցին մեդալի համար պայքարում:
Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է հայ մարզիկների ելույթները.
«Ուզում եմ նշել, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունից մենք կարողացանք աշխարհի առաջնության 7 ուղեգիր նվաճել: Այս տարի մենք մեծ աշխատանք ենք կատարել և մասնակցել ենք հնարավոր բոլոր միջազգային մրցաշարերին և ուսումնամարզական հավաքներին: Ցավոք, աշխարհի առաջնությունում չկարողացանք մեդալներ նվաճել, բայց ես գոհ եմ իմ բռնցքամարտիկներից: Բոլորը ռինգում կռիվ են տվել մինչև վերջին վայրկյանը:
Մեր մարզիկներից 3-ը մեդալի համար պայքարում պարտվեցին չնչին տարբերությամբ: Բոլոր մասնագետների՝ այդ թվում նաև ադրբեջանցի մարզչի կարծիքով 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը քառորդ եզրափակչում հաղթանակի հասավ, սակայն մրցավարները հաղթանակը շնորհեցին Թայլդանի ներկայացուցչին: Մենք ամեն ինչով առաջ ենք անցել մեր հարևան երկրներից: Հաղթել ենք այնպիսի երկրների, ինչպիսիք են Մեքսիկան, Ուկրաինան, Վրաստանը, Թուրքիան: Թիմային հաշվարկով առաջ ենք անցել Գերմանիայի, Լեհաստանի և մի շարք այլ ուժեղ հավաքականներից:
Գոհ եմ թիմից: Այս տղաների մեծ մասը հաջորդ տարի նույնպես կարող է մասնակցել երիտասարդական մրցաշարերի, այնպես որ հաջողությունները դեռ առջևում են»,- ասել է Աղամալյանը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44