Բրիտանական The Guardian պարբերականն ուշագրավ վերլուծությամբ անդրադարձել է ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով բրիտանական իշխանությունների կողմից կասկածյալ համարվող Ռուսլան Բոշիրովի և Ալեքսանդր Պետրովի՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին տված հարցազրույցին:
Հոդվածագիր Սթիվեն Մորիսը նկատում է, որ այն, թե ինչպես իրենց այցելությունը Լոնդոն ու Սոլսբերի բացատրեցին կասկածյալները, ոչ թե պատասխաններ տվեց, այլ ընդհակառակը՝ բազում հարցեր առաջացրեց:
Մորիսի համար անհասկանալի է թվում ՌԴ քաղաքացիների այն բացատրությունը, համաձայն որի՝ նրանք երկու օր շարունակ Սոլսբերի են գնացել (Սկրիպալների թունավորման վայրը-tert.am)՝ այնտեղի տաճարը տեսնելու համար: Կասկածյալները պատմել են, որ առատ ձյան պատճառով առաջին օրը՝ մարտի 3-ին, չեն կարողացել տաճար հասնել, սակայն այդ օրը ֆիքսված կադրերում երևում է, որ ձյունը շատ քիչ է, և մարդիկ առանց ավելորդ խոչընդոտների տեղաշարժվում են քաղաքով:
«Այս վարկածը ոչ տրամաբանական է: Տաճարը գնացքի կայարանից մոտ 1 կմ հեռավորության վրա է, և ոտքով քայլելու դեպքում հնարավոր է 15 րոպեում այնտեղ հասնել: Այո, այդ օրը քաղաքում ձյուն եղել է, սակայն այն այդչափ առատ չի եղել, որ մարդկանց տեղաշարժին խոչընդոտեր»,- նշել է Մորիսը:
Բացի այդ, հեղինակը կասկածելի է համարում Պետրովի՝ Սոլսբերիի տաճարի վերաբերյալ տված բնութագիրը, որը լսելիս տպավորություն է ստեղծվում, որ այն «Վիքիպեդիա»-ից կարդացած տեղեկություն է:
Այնուհետև Մորիսը նշում է, որ այցի հաջորդ օրը՝ մարտի 4-ին, Պետրովն ու Բոշիրովն ի վերջո այցելել են տաճար ու, իրենց պնդմամբ, ներսում լուսանկարներ արել: Սակայն հակաահաբեկչական ոստիկանությունը նման լուսանկար չի հրապարակել, իսկ տաճարի ծառայողներին որևէ բան հայտնի չէ ռուսների այցի վերաբերյալ:
Բրիտանական իշխանությունների տվյալներով՝ մարտի 4-ին Սոլսբերի գալուց հետո տղամարդիկ մյուս զբոսաշրջիկների պես անմիջապես քաղաքի կենտրոն կամ տաճար չեն գնացել: Փոխարենը՝ նրանք գնացել են ուղիղ այն բնակելի թաղամաս, որտեղ ապրում էին Սկրիպալները, և հայտնվել են նախկին հետախույզի դռան առջև: Հարձակումից մոտ մեկ ժամ անց ՌԴ քաղաքացիները եղել են քաղաքի կենտրոնում:
Մինչդեռ գերմանական Der Spiegel-ի թղթակից Կրիստինա Հեբելը գրում է, որ կասկածյալների հարցազրույցը բավական հեռու է թվում իրականությունից:
«Այն, որ տղամարդիկ հարցազրույց են տվել ՌԴ պետական ֆինանսավորում ունեցող միջազգային հեռուստաալիքին, հավանաբար, պատահականության արդյունք չէ: Բացի այդ, հետաքրքրական է, որ հարցազրույցը հրապարակվել է մի քանի ժամ հետո այն բանից, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիական անձանց խորհուրդ էր տվել զրուցել լրատվամիջոցների հետ ու հստակություն մտցնել իրավիճակում»,-գրում է հեղինակը՝ նկատելով, որ ավելի քան 25 րոպեանոց հարցազրույցը որոշ հարցերի պատասխաններ տալու փոխարեն ավելի մեծ շփոթության մեջ է գցել:
Հեբելի կարծիքով՝ ռուսական պետական հեռուստատեսությունը ներկայացրել է վարկած, որը տեղ-տեղ այն աստիճան անհեթեթ է, որ ծիծաղ է առաջացնում:
«Նրանց պատմության մեջ ճշտի ու ստի սահմաները խիստ խեղաթյուրված են»,-շարունակել է թղթակիցը, որի կարծիքով՝ պատմությունը հակասական է մի քանի կետով:
«Ինչո՞ւ Լոնդոն կատարած եռօրյա այցի ընթացքում Պետրովն ու Բոշիրովը գնացել են հենց Սոլսբերի, այն էլ՝ երկու անգամ: Ինչո՞ւ նրանք Սոհո կամ մայրաքաղաքի այլ թաղամասեր չեն գնացել: Ինչո՞ւ են առաջին անգամ Սոլսբերի գնալուց վախեցել ձնից: Չէ՞ որ ռուսները սովոր են նման եղանակի, և մարտի սկզբին երկրի բազմաթիվ հատվածներում դեռևս ձյուն կա: Եվ եթե նրանք ցանկանում էին տաճար այցելել, ինչու էին գնում հակառակ ուղղությամբ, ինչը երևում է Մեծ Բրիտանիայում արված տեսագրություններում: Այդ ամենը տպավորություն է ստեղծում, որ նրանք թաքցնելու բան ունեն»,-գրել է Հեբելը:
Հեղինակը նաև նկատում է, որ Կրեմլը հարցազրույցը մեկնաբանելու կարիք չուներ, քանի որ Պուտինը, կասկածյալներին ելույթ ունենալու խորհուրդ տալով, ինքն իրեն հեռացրեց այս պատմությունից՝ հասկացնելով, որ «ՌԴ իշխանությունները չեն կարող տեղյակ լինել իրենց բոլոր քաղաքացիների գործողություններից»:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը հայտարարել են, որ իսկապես այցելել են անգլիական այդ քաղաք այս տարվա մարտին: Տղամարդիկ պնդում են, որ մեկնել են Սոլսբերի, որտեղ ապրել է Սկրիպալը, իրենց ընկերների խորհրդով և որպես զբոսաշրջիկ:
Նրանց խոսքերով՝ նրանք քաղաք են ժամանել մարտի 3-ին և պարզապես զբոսնել են մոտ մեկ ժամ: Մեծ Բրիտանիա իրենց այցի հիմնական նպատակ են նշել Լոնդոնում ժամանակ անցկացնելու ցանկությունը:
Բացի այդ, նրանք հայտարարել են, որ իսկապես այն մարդիկ են, որոնք ներգրավված են բրիտանական իշխանությունների հրապարակած նյութերում։ Խոսելով իրենց գործունեության մասին՝ տղամարդիկ իրենց անվանել են «միջին ձեռնարկատերեր», որոնք զբաղված են ֆիթնես արդյունաբերությունում:
Պետրովը և Բոշիրովը հերքել են պնդումները, թե նրանք աշխատում են ռուսական ռազմական հետախուզության համար:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03