Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահ պաշտոնում ընտրվելուց առաջ ներկայացրեց այն հիմնական դրույթները, առաջնահերթությունները, որոնք, ըստ նրա, կարևոր են հայկական ֆուտբոլի համար:
«Կարևորագույն սկզբունքը հետևյալն է՝ ֆուտբոլը բոլորի համար է»,- ասաց նա և նշեց, որ դա նշանակում է, որ ֆուտբոլին պետք է մոտենան որպես սոցիալական նախագծի:
«Հիշենք առաջին հերթին ինչ է դրված մեր կազմակերպության անվան մեջ, այն կոչվում է ՀՖՖ, ոչ թե Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլի ֆեդերացիա, կամ ոչ թե Հայաստանի ֆուտբոլային ակումբների ֆեդերացիա: Իսկ դա նշանակում է, որ առաջին հերթին ֆուտբոլը դուրս գա մայրաքաղաքից և գնա դեպի մազեր: Իսկ այդ ամենը պետք է սկսել ֆունդամենտից, սիրողական և մասսայական ֆուտբոլից»,-ասաց նա:
Արթուր Վանյանը նշեց, որ իր տեսլականն է՝ ֆուտբոլ խաղալու անվճար հնարավորություն ստեղծել ՀՀ բոլոր վայրերում: «Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի»,-ասաց նա:
Նա նշեց, որ մամուլում գրվել է այն մասին, որ ակումբներից ընդամենը երկուսի ղեկավարներն են գործադիր կոմիտեի թեկնածուներ և դա ակումբների իրավունքների ոտնահարում է.«Սակայն պետք է բոլորին հիշեցնեմ, որ ֆուտբոլը բոլորի համար է, և պետք է ներառի հանրության շրջանակները»:
Արթուր Վանեցյանը նաև նշեց, որ նախատեսում են կոմիտե ստեղծել, որտեղ ներառված կլինեն բոլոր ակումբների ղեկավարները:
Վանեցյանը նաև անդրադաձավ ազգային հավաքականի թեմային: Նա ասաց, որ իհարկե դժվար է լինելու փոխելու այն կարծրատիպը, որը ձևավորվել է հավաքականի շուրջ: Ըստ նրա, հավաքականի արդյունքները կարևոր են բոլորի համար, բայց պետք է հասկանալ, որ հավաքականն այսբերգի գագաթնակետն է, իսկ հիմքը մարզադպրոցներն են, որոնք կլինեն ամուր հիմքը:
Վանեցյանը նշեց, որ վերջին շրջանում հանդիպել է բավական թվով մասնագետների հետ թե՛ ՀՀ-ում, թե՛ արտասահմանում: «Որտեղ, ի դեպ, գաղտնալսվել եմ և նրանց հետ քննարկումներ անցկացնել: Իմ կարծիքով զարգացման ճանապարհը մեկն է, ոչ թե ամեն անգամ միլիոններ ծախսել գլխավոր թիմի համար մարզիչ բերել, այլ ստեղ՛ել մի համակարգ, որը կօգնի աճել թե՛ սեփական մարզիչներին, թե՛ ֆուտբոլիստներին»,-ասաց նա:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44