Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Անգլիայի լիգայի Գավաթի 3-րդ շրջանում «Բրենտֆորդի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Զինագործները», հիշեցնենք, սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ են տարել և դուրս եկել հաջորդ փուլ, իսկ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել 75-րդ րոպեին:
«Ամենակարևորն այն է, որ հաղթեցինք ու դուրս եկանք հաջորդ փուլ: Առաջին կեսն ավելի հեշտ ստացվեց, քան երկրորդը, բայց մենք պայքարեցինք, փորձեցինք, ներդրեցինք բոլոր ուժերը և խաղավարտին կարողացանք խփել երրորդ գոլը: Շնորհավորում եմ մեր թիմին:
Գիտեինք, որ «Բրենտֆորդը» դաժան մրցակից է, նրանք շատ լավ էին խաղում, գիտեինք, որ երկրորդ կեսում նրանք կփորձեն կռվել և անցնել հաջորդ փուլ, բայց մենք պատրաստ էինք դրան»,- ասել է Մխիթարյանն ու խոսել նաև «Արսենալի» 18-ամյա կիսապաշտպան Սմիթ Ռոուից ունեցած տպավորության մասին.
«Շատ ուրախ եմ Սմիթ Ռոուի համար, քանի որ նա լավ խաղաց, ինչպես` մեր մյուս ֆուտբոլիստները: Բոլորը ցույց տվեցին, որ պատրաստ են խաղալ, և կարևոր չէ, թե որ մրցաշարում` Պրեմիեր-լիգայու՞մ, լիգայի Գավաթու՞մ, Անգլիայի Գավաթու՞մ, թե՞ Եվրոպա լիգայում: Բոլորը պատրաստ են խաղալ և օգնել «Արսենալին» հաջողության հասնելու հարցում»,- եզրափակել է իր խոսքը Մխիթարյանը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44