այաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին Ազգերի լիգայի խմբային փուլում կմրցի Ջիբրալթարի հետ: Այսօր նախախաղային ասուլիս է տվել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը.
Խոսելով ֆուտբոլիստների մարզավիճակի մասին՝ Գյուլբուդաղյանցն ասաց.
«Մարկոսը մի թեթև վնասվածք ունի, բայց հույս ունենք, որ խաղին պատրաստ կլինի: Օզբիլիսը և Չալըշըրը վնասվածք ունեն ու չեն միացել հավաքականին:
Մովսիսյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է, մեծ ցանկությամբ է եկել: Վստահ եմ, որ Մովսիսյանի միանալուց հետո ավելի ենք հզորացել: Ցանկությունն այնքան մեծ է, որը կբերի 100 տոկոսանոց պատրաստականության:
Մկրտչյանը դեռ լիովին պատրաստ չէ, բայց հաշվի առնելով նրա փորձը՝ վստահ եմ, որ մեծ օգուտ կտա հավաքականին»:
Դիտակետում նոր ֆուտբոլիստներ ունենալու մասին
«Կա մի ֆուտբոլիստ՝ Ուրուգվայից, որ կցանկանայի միանար մեզ, սակայն գիտեք, որ նա դեռևս չի համաձայնվում գալ հավաքական:
Մյուսները, որոնք կարող էին ուժեղացնել մեզ, վնասվածք ունեն: Ես վստահ եմ, որ այս կազմի տղաներն էլ ամեն ինչ կանեն հաղթանակի համար»:
Հավաքականի ավագի ու արժանապատիվ խաղի մասին
«Հավաքականի ավագը կշարունակի լինել Մխիթարյանը, նա թիմի առաջատարն է: Ինչ վերաբերվում է արժանապատիվ խաղին՝ ինձ համար այդպիսինն էր երիտասարդական թիմի՝ Մակեդոնիայի հետ հանդիպումը (3:3): Մինչև վերջ փորձեցին պայքարել՝ հասնելով արժանապատիվ արդյունքի ու խաղի: Համոզված եմ, որ վաղը նույնպես ֆուտբոլիստները կռիվ կտան դաշտում»:
Որքա՞ն ժամանակով է նախատեսված պայմանագիրը
«Ազգային ընտրանին գլխավորելու հրավերը ստացա հոկտեմբերի 7-ին, իսկ պայմանագիրս նախատեսված է մինչև 2020 թվականի մայիսը: Կարծում եմ, որ դա երկարաժամկետ պայմանագիր է: Հավատում եմ, որ երիտասարդական թիմում էլ կան խաղացողներ, որոնք կարող են ուժեղացնել մեր ազգային ընտրանին»:
Ջիբրալթարի ընտրանու և թիմի տակտիկայի մասին
«Փիլիսոփայության և տակտիկայի մասին չեմ կարող խոսել: Միայն կասեմ, որ վաղը տղաները դուրս են գալու դաշտ ու նվիրված խաղան մինչև վերջ:
Ուսումնասիրել ենք Ջիբրալթարին, համարձակ խաղ են խաղում: Խաղակցվածությունը բարձր մակարդակի վրա է: Միշտ փորձում են առաջին համարով խաղալ: Նրանք էլ կորցնելու բան ունեն և միայն այն, որ ժամանակից շուտ են ժամանել Երևան, դա խոսում է նրա մասին, որ լուրջ հավակնություններ ունեն: Եթե մտածենք, որ հեշտությամբ կհաղթենք, ապա կարող են վատ բաներ լինել: Պատմության մեջ էլ շատ են այդպիսի դեպքերը, երբ թերագնահատում ես մրցակցին ու պատժվում»:
Մակեդոնիայի հետ խաղի մասին
«Մակեդոնիայի հետ խաղում ճիշտ մարտավարություն էր ընտրել մարզիչը, կային գոլային պահեր, եթե իրացնեինք, ապա կհաղթեինք»:
Պետրոս Ավետիսյանի մասին
«Մեծ հույսեր եմ կապում Պետրոս Ավետիսյանի հետ, նա մեր հավաքականի ապագան է: Շատ լավ վիճակում է ու պատրաստ է խաղալ»:
Կոչ երկրպագուներին
«Վստահ եմ, որ «Փյունիկի» ու «Ալաշկերտի» հաջողություններն էլ երկրպագուների աջակցության շնորհիվ էր: Ցանկալի է, որ գան և երկրպագեն, քանի որ նաև նրանց օգնության շնորհիվ կարող ենք հաղթանակի հասնել»:
Խոսելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարության գործելաոճի մասին՝ նորանշանակ մարզիչն ասաց, որ իրավիճակ է փոխվել, նախկինում չի աշխատել և չգիտի:
Հիշեցնենք, որ Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը՝ 20:00-ին:
Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում առաջատարը Մակեդոնիայի հավաքականն է՝ 6 միավորով: Հայաստանի ու Լիխտենշտեյնի ընտրանիներն ունեն 3-ական միավոր, իսկ Ջիբրալթարը դեռևս միավոր չունի:
                                        18:00
                                        17:46
                                        17:36
                                        17:19
                                        17:07
                                        16:55
                                        16:46
                                        16:32
                                        16:13
                                        16:01
                                        15:45
                                        15:22
                                        15:05
                                        14:52
                                        14:33
                                        14:06
                                        12:45
                                        12:33
                                        12:00
                                        11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45