ARM | RUS |

Ակնհայտ է, որ ունենալու ենք մոնոլիտ խորհրդարան, բայց մեղադրել Փաշինյանին աբսուրդ է․ ամերիկաբնակ փաստաբան

13.10.18 | 21:49

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Էդգար Մարտիրոսյանը (ԱՄՆ):

– Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի՝ վերջին օրերի զարգացումները, մասնավորապես ՀՀԿ, ԲՀԿ նահանջը արտահերթ ընտրություններին գնալու հետ կապված։

– Անկեղծ ասած` ես այդքան էլ չեմ կարևորում ձեր նշած զարգացումները։ Կարելի է ասել՝ տրամաբանական մոտեցում էր։ Ավելի քան քսան տարվա իշխանություն վայելող նախկին գերուժը, դեռ փաստորեն չտիրապետելով իրողության չափն ու սահմանը և գտնվելով հոգեվարքի մեջ, դիմեց իր վերջին խաղաքարտին և փորձեց մի կերպ փրկել իր ազդեցության կարողությունը կամ հնարավորինս դեռ չտապալված լծակները։ Վստահ եմ, որ վերջին հինգ ամսվա զարգացումներից ելնելով՝ ՀՀԿ-ին թվում էր, որ Փաշինյանին չի հաջողվի կոնսոլիդացնել հասարակությունը նույն հաջողությամբ, ինչպես կարողացավ դա անել ապրիլին։ Հոկտեմբերի 2-ին հստակ էր հանրության պատասխանը, որ գուցե Փաշինյանը կսխալվի, բայց միևնույն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին բարձր ձայնով, առանց վերապահման, մերժում է անցյալը և նրա կարկառուն ներկայացուցիչներին։ Իհարկե, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն այդպես էլ վարվելու էին, և երբ ակնհայտ եղավ, որ չի ստացվելու իրենց այդ հակահեղափոխական քայլը, նահանջը միակ հնարավոր տարբերակն էր։ Չեմ կասկածում, որ, այո՛, գուցե եղել են համապատասխան քաղաքական տրամաբանական ճնշումներ, որից դրդված՝ մի շարք ՀՀԿ-ականներ և ԲՀԿ-ականներ ստիպված եղան կապիտուլյացիայի դիմել, բայց եկեք դրան այդքան էլ բացասական չվերաբերվենք կամ ինտրիգային տրամաբանությամբ չմոտենանք։ Եթե այդ ճնշումները եղել են քաղաքական առողջ տրամաբանության կանոնների ներքո, ուրեմն Փաշինյանի կառավարությունը սկսում է ձևակերպել այն հմտությունները, որոնք հարիր են առողջ, հզոր և կարող կառավարությանը։ Թող ընդդիմությունը մտածի, թե ինչպես է արձագանքում, և ես կողջունեմ նրանց վաղվա քայլը և դիրքորոշումը հակառակ այս օրվա իշխանության, եթե այդ քայլը և դիրքորոշումը բխում է հասարակության և պետության շահերից և դրսևորվում է որպես առողջ քաղաքական գործընթաց։

– Ի՞նչ եք կարծում` արդյո՞ք այս ընտրություններից հետո մենք դատական համակարգում նոր լրջագույն փոփոխությունների ականատես կլինենք։ Տեսակետ կա, որ դատական համակարգը գործում է հին իներցիայով։

– Պետք է ասեմ, որ այդ ոլորտին այդքան էլ ծանոթ չեմ։ Բայց եթե խոսում ենք ընդհանուր համակարգի տարաձայնության և դրա միջոցով այդ ոլորտի պղտորման մասին, ապա կապրենք կտեսնենք։ Չեմ կարծում, որ այդ տեսակետը, որի մասին դուք նշեցիք, այլ նկատառում ունի։ Նախ, բնականաբար, այս իշխանությունները ասում են այն, ինչ ուզում ենք լսել, այն է, որ չեն լինելու հրահանգներ դատավորներին իշխանության կողմից, թե ինչպես որոշում կայացնել։ Դա այդքան էլ այդպես սև ու սպիտակ խնդիր չէ, իմ կարծիքով, և փաստ է գոնե ինձ համար, որ անկախ հրահանգի հանգամանքից՝ դատավորները և դատական մարմինները, որպես կառավարություն, չեն կարողանում հանդիսանալ որպես երրորդ ուժ, հավասար հակակշիռ գործադիր և օրենսդիր մարմիններին։ Այսինքն՝ իշխանության հավասարակշռության հաստատման համար, որը գրեթե բոլոր ժողովրդավար երկրների պետականության հիմնական հաջողություններից մեկն է, մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու և դա չի կարող և չի լինի մի քանի ամսվա ընթացքում։ Մեղմ ասած՝ ինձ բավարար չէ թե՛ վարչապետի և թե ընդհանուր իշխանության հավաստիացումները, որ այս հարցում էլ իրավիճակ է փոխվել։ Դա թող լինի այս իշխանության ամենակարևոր մարտահրավերներից մեկը։ Նախ, որ կարողանան ստեղծել իրավական համակարգի արդարության նախադեպ, ավանդույթ և ընդհանրապես մշակույթ, և երկրորդ՝ որ դատարանները Հայաստանում, և Սահմանադրական դատարանը մասնավորապես, կարողանան հանդիսանալ որպես կառավարության երրորդ, հավասար, լիազորված և լիարժեք մարմին։ Այն մոտ 100 տարվա ընթացքում ձևակերպված սովետական տրամաբանության իրավական համակարգի մնացորդն է, որը դեռ ունենք, և որը նախկին իշխանություններին ենթարկվում էր ամբողջությամբ։ Այն դեռ երկար ճանապարհ պետք է անցնի մինչև դառնա լիարժեք հակակշիռ մյուս երկու կառավարության մասնաճյուղերին։ Ես չգիտեմ, թե այս խնդիրը որքանով է արդիական այս իշխանությունների մոտ հենց այս բանաձևի մեջ։ Այս առումով ուզում եմ լավատես լինել, բայց միևնույն ժամանակ ունեմ որոշ վերապահումներ։ Չեմ կասկածում, որ իշխանությունը տրամադրված է առողջ բարեփոխումների, պարզապես վերապահումով եմ մոտենում ընդհանուր իշխանությանը և ոչ թե որևէ մի անձի պատկերացման վրա, թե դա ինչպես պետք է լինի։ Նպատակների կամ ցանկությունների մասին չէ խոսքը, այլ փորձի պակասության։

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է պետք շատ արագ ընտրություններ անցկացնելը։ Իսկապե՞ս Սփյուռքում շունչները պահած սպասում են ընտրություններին, որից հետո նոր միայն կգան և ներդրումներ կանեն։

– Ինձ թվում է՝ այդ հարցի լիարժեք պատասխանը տրվեց վարչապետի կողմից հոկտեմբերի 2-ին, և դրա հաջորդ օրերին այլ կառավարության անդամներից և մեկնաբաններից բազմաթիվ հարցազրույցներում: Չեմ կարծում՝ վարչապետի պատասխանին ավելացնելու որևէ բան կա: Բայց երկրորդ հարցին, անշուշտ, կարող եմ փորձել անդրադառնալ: Սփյուռքի արած կամ չարած ներդրումը բացարձակապես եղանակ պետք է չփոխի այս առումով: Կա այսօր լուրջ ներքին քաղաքական ճգնաժամ, որի հանգուցալուծումը րոպե առաջ անհրաժեշտ է թե՛ երկրին նորմալ քաղաքական կյանքի վերադառնալու համար, թե՛ երկրի անվտանգության նկատառումներից ելնելով: Սփյուռքի ունեցած-չունեցած ներդրումները այդ ընթացքում, չասեմ երկրորդական, այլ երրորդական կամ նույնիսկ չորրորդական էլ չեն: Նախկին կոռումպացված իշխանություններին չէր հուզում Սփյուռքի ներդրման գործոնը իրենց վերարտադրման համար, ու հիմա մենք խոսում ենք ինչ-որ վերացական ներդրումների մասին, և թե ինչքանով են ընտրությունները պետք, որ այս կամ այն սփյուռքահայը ներդրում անի կամ չանի։ Այդ ձևակերպումը հենց խոսում է նրա մասին, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին մենք ընդհանրապես թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում լուրջ չենք վերաբերվում և չունենք ադեկվատ պատկերացում, թե ինչպես կարող է այդ հարաբերությունը դրսևորվի, և ինչպես կարող է Սփյուռքը ծառայի Հայաստանի բարելավմանը, և Հայաստանը Սփյուռքի ներառմանը:

– Պարոն Մարտիրոսյան, տեսակետ կա, որ ընտրությունների արդյունքով կձևավորվի մոնոլիտ խորհրդարան, և սա վտանգներ է ներկայացնում, քանի որ չկա զսպումների հակակշիռ։ Այստեղ դուք վտանգներ չեք տեսնո՞ւմ։

– Իհարկե տեսնում եմ, և ավելին, կիսում եմ այդ տեսակետը։ Բայց այն, որ իշխանությունները չունեն այսօր այլընտրանք, դա էլ փաստ է։ Նախկին իշխանությունները չունեն նույնիսկ նվազագույն բավարար վստահություն, որ մի կերպ ներառվեն նոր ձևավորված կառավարության մեջ։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ ՀՀԿ-ն կկարողանա 2-3 տոկոս ապահովել խորհրդարանական ընտրություններում։ Եվ, այո, ինձ համար ակնհայտ է, որ ունենալու ենք մոնոլիտ խորհրդարան։ Բայց մեղադրել Փաշինյանին կամ «Քաղաքացիական պայմանագրին», կամ ընդհանրապես այսօրվա իշխանություններին այդ հարցում, աբսուրդ է։ Նրանք վայելում են ժողովրդի բացարձակ վստահությունը։ Հիմա ի՞նչ, ասենք՝ ինչո՞ւ է ժողովուրդը ձեր հանդեպ այդպես տրամադրված, կամ մեղադրենք, որ իրենք ձգտում են այդ վստահությունը ձե՞ռք բերել, բա ի՞նչ պետք է անեին, ժողովրդին ասեին՝ չէ, մեզ մի վստահեք այդքան շատ, որ մոնոլիտ խորհրդարան չունենա՞նք։


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44