ARM | RUS |

Չի լինի և՛ բարեփոխել ԸՕ-ն նման հապճեպությամբ, և՛ կազմակերպել ընտրություններ դեկտեմբերին, իշխանությունը պետք է 1 քաղաքական որոշում կայացնի. Ա. Աշոտյան

15.10.18 | 17:15

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադառնում է հարցին, թե ինչ է լինելու նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը: Նա այս համատեքստում նշում է, որ իշխանությունը պետք է իր համար որոշում կայացնի՝ որն է ավելի կարևոր՝ ԱԺ արտահերթ ընտրություններ դեկտեմբերին, թե բարեփոխված Ընտրական օրենսգիրք:

-Պարո՛ն Աշոտյան, պայմանավորված նրանով, թե ինչպես կքվեարկի խորհրդարանն Ընտրական օրենսգրքի փոփոխված նախագծին՝ կախված է այն, թե հին, թե նոր ԸՕ-ով դեկտեմբերին կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրությունները: Հաշվի առնելով սա՝ կա՞ կուսակցությունում որոշում՝ ինչպես քվեարկել ԸՕ-ի նախագծին, որը հաջորդ քառօրյային կքննարկվի:

-Կուսակցական քննարկում չենք արել, կարծում եմ՝ ֆրակցիայում կքննարկենք ԸՕ նախագծի վերաբերյալ մեր վերջնական մոտեցումը:

Կարող եմ իմ անձնական կարծիքն ասել. կարծում եմ՝ ԸՕ մշակումները վերջին ժամանակահատվածում եղել են լայն ներգրավմամբ, և նախագիծը, որի մասին խոսում են կառավարության ներկայացուցիչները, առ այսօր ԱԺ չի առաքվել, առ այսօր չունի վենետիկյան հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը, այն մշակվել է առանց քաղաքական ուժերի ներգրավման: Պարզապես, վերցրել են խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը և բուն նախագծի վրա աշխատել են առանց խորհրդարանական ուժերի ներգրավման: ԸՕ նման փոփոխությունը, ինչպիսին, որ ենթադրվում է ԸՕ փոփոխությունների հայեցակարգով, լուրջ է և ենթադրելու է, որ եթե իշխանություններն ուզում են գնալ այդ փոփոխություններին, ապա պարտավոր են տալ ժամանակ բոլոր քաղաքական ուժերին՝ պատրաստվելու գալիք ընտրություններին:

Այս ժամանակահատվածը պետք է լինի համապատասխան վենետիկյան հանձնաժողովի ռեկոմենդացիաներին, այսինքն՝ առնվազն 6 ամիս: Այսինքն՝ ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է մի կողմից արագացնել արտահերթ ընտրությունների կազմակերպումը, մյուս կողմից՝ ֆորմալ առումով հավատարիմ մնալ սեփական իսկ ծրագրին, այն է՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ իրականացնել: Այս գործընթացները համադրելի չեն, ԸՕ փոփոխությունն այսօր և հնարավոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը դեկտեմբերին համադրելի գործընթացներ չեն: Եթե փոխում ենք ԸՕ-ն, ապա նրա վրա պետք է աշխատել բավականին երկար ժամանակ, ներառել քաղաքական կուսակցություններին կարծիքների համար, ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, լրամշակել նախագիծը, ընդունել այն և տալ բոլոր քաղաքական ուժերին ժամանակ պատրաստվելու համար:

-Գիտակցո՞ւմ եք, որ այս հայտարարությունը ևս դիտարկվելու է որպես հակահեղափոխական օրակարգ:

- Դա հակահեղափոխական օրակարգ չէ, դա ժողովրդավարական օրակարգ է: Իսկ գործող իշխանությունների բովանդակային քննադատությամբ ես զբաղված եմ վերջին 5 ամիսների ընթացքում: Ինձ տեռորով չեն վախեցնի: Ակնհայտ է, որ չի լինի հա՛մ բարեփոխել Ընտրական օրենսգիրքը հիմա, նման հապճեպությամբ, հա՛մ կազմակերպել ընտրությունները դեկտեմբերին: Իշխանությունը պետք է 1 քաղաքական որոշում կայացնի իր համար՝ ինչ է ուզում: Ուզում է բարեփոխված ընտրական օրենսգիրք և սեփական կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում, թե ուզում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ դեկտեմբերին: Այս երկու ցանկությունների միաժամանակյա իրականացումը, կարծում եմ, համադրելի չէ, բայց սա, կրկնեմ, իմ անձնական տեսակետն է: Որոշումն իշխանություններինն է, և չմոռանանք նաև, որ հայտնի իրադարձություններից հետո Ընտական օրենսգիրքն այլևս սահմանադրական օրենք է, և իշխանությունը պետք է հաշվի, թե քանի ձայնով կարող է այն անցկացնել, եթե նկատի ունենանք, որ սահմանադրական օրենքներն ընդունվում են 3/5-րդով: Սա 63 ձայն է, և իշխանությունները, որոնք խորհրդարանական տարբեր խմբակցությունների հետ աշխատել են և աշխատում են այսօր, թող հաշվառեն, թե քանի ձայն կունենան Ընտրական օրենսգրքի ընդունման համար, քանի որ «Հանրապետական» խմբակցության կարծիքը կարող է բացառապես քաղաքական լինել, ոչ թե քվեարկության համար որոշիչ:

-Ձեր կուսակից Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ կողմ է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն, բայց որ ոմանք դեմ են, ասում են՝ բաց թողնենք:

-Գիտեք՝ «Հանրապետական» կուսակցության տարբեր անդամներ այս օրերին կարծիքներ են հայտնում, ես, Շարմազանովը, Վահրամը Բաղդասարյանը: Կարծում եմ՝ երբ լինի կուսակցության վերջնական որոշումը, կտեղեկացնենք: Ինքս կարծում եմ, որ «Հանրապետական» կուսակցությունը պատեհ պահին Հայաստանի քաղաքական կյանքում ասելիք և անելիք ունի:

-Այլ հարց է, որ պետք է որոշվի՝ պատեհ պահը հիմա է, թե երբ:

-Կուսակցությունը կքննարկի և քաղաքական որոշում կկայացնի: Մանավանդ, որ մենք այդ առումով ընտրություններից առաջ ընկնելու կարիք չունենք, քանի որ ընտրությունների օրվա մասին հայտարարություն դեռևս չկա: Երբ ընտրությունները նշանակվեն, այդ ժամանակ կքննարկենք և քաղաքական որոշումը կհրապարակայնացնենք:

-Տեղյա՞կ եք, որ բազմաթիվ ՀՀԿ-ականներ, հատկապես նրանք, ովքեր միացել էին ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջին, որոշ կուսակցությունների ներկայացուցիչների փոխանցմամբ, բանակցություններ են վարում իրենց՝ այլ կուսակցությունների ցուցակներում ներառելու վերաբերյալ:

-Մենք արդեն իսկ արձանագրել ենք, որ Հայաստանում քաղաքական կյանքը շատ բազմաշերտ է դարձել և ասիմետրիկ: Նման լուրեր, այն, ինչ հայտնում եք, չունեմ և մեկնաբանել չեմ կարող՝ մանավանդ, հաշվի առնելով, որ շատերն արդեն պարզապես սեփական քաղաքական ճակատագիրն են փորձում երաշխավորել նաև առանձին քաղաքական հայտարարությունների կամ համագործակցության ձևերով:


Իշխանությունը ճանապարհներ է փնտրում Աշոտյանի նկատմամբ թշնամական գործողություններն ակտիվ պահելու համար․ Աբրահամյան

Իշխանությունը ճանապարհներ է փնտրում Աշոտյանի նկատմամբ թշնամական գործողություններն ակտիվ պահելու...

12:00

Տեսականորեն Ադրբեջանի երկինքը բաց է, բայց ՀՀ ինքնաթիռներն այնտեղով չեն թռչում. Քաղավիացիա

Տեսականորեն Ադրբեջանի երկինքը բաց է, բայց ՀՀ ինքնաթիռներն այնտեղով չեն թռչում....

11:52

Հայ գերիներից մեկի փաստաբանը կփոխվի

Հայ գերիներից մեկի փաստաբանը կփոխվի

11:28

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

11:04

Այն, ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ֆանտաստիկ ապերախտություն է. ՀՀ 2–րդ նախագահ

Այն, ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ֆանտաստիկ ապերախտություն է. ՀՀ 2–րդ...

10:34

Շոգը շարունակվում է․ սպասվում է +39․․․+41 աստիճան

Շոգը շարունակվում է․ սպասվում է +39․․․+41 աստիճան

10:09

Ջենիֆեր Լոպեսի համերգի այցելուներից մոտ 15 000-ը արտերկրից են

Ջենիֆեր Լոպեսի համերգի այցելուներից մոտ 15 000-ը արտերկրից...

17:16

Ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը․ Գոհար Մելոյան

Ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը․...

16:56

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. 1 մարդ զոհվել է, 3-ը՝...

16:34

Սնուփ Դոգի տապալված համերգի 6 միլիոն դոլարը Հայաստանի բյուջեից կուղղվի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը

Սնուփ Դոգի տապալված համերգի 6 միլիոն դոլարը Հայաստանի բյուջեից կուղղվի Ջենիֆեր Լոպեսի երևանյան...

14:53

Քննչական կոմիտեն վերադարձրել է Գեղամ Մանուկյանից հափշտակված հեռախոսը

Քննչական կոմիտեն վերադարձրել է Գեղամ Մանուկյանից հափշտակված...

14:46

Շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը. Ռոբերտ Քոչարյան

Շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, չեմ գտել...

14:33

Գեղարքունիքի մարզում հուլիս ամսին ծնվել է 115 երեխա

Գեղարքունիքի մարզում հուլիս ամսին ծնվել է 115 երեխա

14:15

ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում. իմաստ ունի՞ նման կազմակերպության հետագա գոյությունը. Սերգեյ Լավրով

ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում. իմաստ ունի՞ նման կազմակերպության հետագա գոյությունը. Սերգեյ...

14:02

Հեռու չէ այն օրը, երբ ադրբեջանցիները մեզ կվերագրեն արցախցիների շրջափակումն ու սեպտեմբերյան գործողությունները, իսկ փաշինյանական իշխանությունը նախընտրում է լռել. Տիգրան Աբրահամյան

Հեռու չէ այն օրը, երբ ադրբեջանցիները մեզ կվերագրեն արցախցիների շրջափակումն ու սեպտեմբերյան...

10:15

Վայոց ձորի սարերում մեղուները խայթել են 59-ամյա տղամարդուն․ հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Վայոց ձորի սարերում մեղուները խայթել են 59-ամյա տղամարդուն․ հիվանդանոցի ճանապարհին մահացել...

10:02

Գրիգոր Ղազարյանը սահմանել է նոր ռեկորդներ և դարձել Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Գրիգոր Ղազարյանը սահմանել է նոր ռեկորդներ և դարձել Եվրոպայի պատանեկան առաջնության...

21:45

Հրդեհ Երևանի Ջիվանի փողոցի տներից մեկում․ չորս մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր

Հրդեհ Երևանի Ջիվանի փողոցի տներից մեկում․ չորս մարտական հաշվարկ է մեկնել դեպքի...

21:19

1 200-ից ավելի հայկական բեռնատարներ չեն կարողանում հատել ռուս-վրացական սահմանը

1 200-ից ավելի հայկական բեռնատարներ չեն կարողանում հատել ռուս-վրացական...

21:04

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը օգոստոսին կայցելի Թայվան․ FT

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը օգոստոսին կայցելի Թայվան․...

18:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03