ARM | RUS |

Խոստացել եք լուծել խնդիրներ և ոչինչ չեք արել, այ դրա մասին մտածեք

30.10.18 | 10:13

Lragir.am - Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, ՀՀԿ-ն նախօրեին երկրորդ անգամ տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Այդուհանդերձ, ՀՀԿ-ին ո՞ր Ընտրական օրենսգիրքն էր ձեռնտու՝ գործո՞ղը, թե փոփոխվածը, որը տապալվեց։

Տապալել եզրույթի հետ կտրականապես համամիտ չեմ, որովհետև ՀՀԿ-ն չի տապալել, ՀՀԿ-ն ներկայացրել է իր քաղաքական դիրքորոշումը։ ՀՀԿ-ի քվեարկությունը եղել է բացառապես քաղաքական։ Տապալել են նրանք, որոնք բարաթով, թղթով, գրիչով համաձայնագիր են ստորագրել, հավաստիացումներ են տվել ու չեն եկել քվեարկության կամ չեն քվեարկել։ Դա իրենց խնդիրն է։ ՀՀԿ-ն քաղաքական կուսակցություն է և իր քաղաքական դիրքորոշումն է ցույց տվել։ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր էր, ՀԱԿ-ի անդամ էր, հետո «Ելք»-ի ղեկավարն էր, իշխանության բոլոր նախաձեռնություններին կողմ էր քվեարկո՞ւմ։ Բա ինչու այդ ժամանակ մամուլը չէր գրում՝ տապալեց ժողովրդահաճո նախագծերը։ Մենք հստակ նշել ենք, որ չի կարելի գնալ և հապշտապ ընտրությունների, և ափալ-թափալ փոխել ընտրական օրենսգիրքը։ Չի կարելի ընտրություններից մեկ ամիս առաջ դնել խաղի նոր կանոններ։ Մեր կարծիքը եղել է հրապարակային ու ազնիվ։ ՀՀԿ-ն, ի տարբերություն այլ ուժերի, եղել է ազնիվ։ Մենք որևէ խարդավանքների, խաղերի, գործարքների մեջ չենք եղել։ Մենք անկեղծ մեր դիրքորոշումն ասել ենք ու դա սպասելի է եղել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մտածել է, որ ՀՀԿ-ն գալու է կո՞ղմ քվեարկի Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։

Ինչ վերաբերում է նրան, թե որ տարբերակն է ՀՀԿ-ի համար ձեռնտու, ապա այստեղ ձեռնտուի կամ ոչ ձեռնտուի խնդիր չկա, քանի որ մենք չենք մտել բովանդակային քննարկման մեջ։ Մենք նշել ենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պետք է անցնեն հստակ ընթացակարգեր, պետք է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ու Վենետիկի հանձնաժողովի կողմից փորձաքննություն անցնի, պետք է հանրային լսումներ լինեն, պետք է լինի քաղաքական կոնսենսուս։ Իսկ քաղաքական կոնսենսուսը պարտադրանքով, շանտաժով, սպառնալիքով չի լինում։ Քաղաքական կոնսենսուսի մենք հասել էինք 1,5 տարի առաջ, երբ մենք էինք Ընտրական օրենսգիրքը ներկայացնում։ Դե թող որևէ ընդդիմադիր պատգամավոր ասի, որ որևէ մեկին սպառնացել կամ համոզել ենք։ Դրել ուղիղ եթերով քննարկել ենք։ Այս իշխանությունը շատ է սիրում խոսել ժողովրդավարությունից. Հիմա իր արածն է ժողովրդավա՞ր, թե՞ մեր արածը։ Մենք մեր քաղաքական օպոնենտների հետ այնքան քննարկեցինք, որ եկանք կոնսենսուսի։ Թող քննարկեին, թե չէ ափալ-թափալ բերել են, ասում են պետք է անպայման անցկացնենք։ Այսպես օրե՞նք են անցկացնում։ Իսկ բովանդակային առումով՝ չեմ կարծում, որ այստեղ ռեյտինգայինի և ոչ ռեյտինգայինի խնդիր կա։ Երկրորդ, ՀՀԿ-ի ճակատագրով մտահոգվողներին խորհուրդ եմ տալիս մտահոգվել սեփական ճակատագրով, որոնց քաղաքական ապագան շատ մշուշոտ է, և կարող է թիթեռի կյանք ունենան։ ՀՀԿ-ն շատ հստակ քաղաքական գիծ ունի, որը շատ հստակ, ազնիվ ասել է։ Մենք խաղի կանոնները հստակ նշել ենք և այս ամբողջ խաղի մեջ ամենաազնիվը եղել է ՀՀԿ-ն։ Որևէ մեկին չենք «քցել», որևէ մեկին չենք խաբել և ամեն ինչ արել ենք քաղաքական։

Տեսակետ կա, որ ձեզ ավելի շատ ձեռնտու է հենց գործող ընտրական օրենսգիրքը, քանի որ ձեր ներկայացուցիչները մարզերում և Երևանում կունենան ընտրողներ և ձեր նպատակը հենց ռեյտինգայինի վրա էլ կանգ առնելն էր։

Դա թյուր կարծիք է, որովհետև ռեյտինգայինների մեծ մասը այլևս նոր իշխանության ջատագովներ են կամ առնվազն ՀՀԿ-ի հետ չեն։ Երկրորդ՝ մենք քաղաքական ուժ ենք և ի տարբերության այլ ուժերի, չենք առաջնորդվում միայն կուսակցական շահերով, մենք առաջնորդվում ենք պետության հեղինակության և պետական շահով։ Կրկնում եմ, այստեղ բովանդակությունը եղել է երկրորդական, խնդիրը եղել է ընթացակարգերի և խաղի կանոնների պահպանումը, որ չի կարելի ընտրություններից առաջ փոխել խաղի կանոններ և առանց միջազգային փորձաքննությունների, ոտքի վրա, ձեռքի հետ փոխել Ընտրական օրենսգիրքը։

Հիմա եթե երրորդ անգամ որոշեն այս փաթեթը բերել խորհրդարան, ՀՀԿ-ի դիրքորոշումը նո՞ւյնն է մնալու, թե՞ պակասող մեկ ձայնը կհայտնվի, և փոփոխված Ընտրական օրենսգրքով կգնանք ընտրությունների։

ՀՀԿ-ի դիրքորոշումը մնալու է նույնը։ Իսկ թե քանի հոգի կգտնեն՝ մեկ, թե 11, դա իրենց խնդիրն է։

Չունե՞ք մտավախություն, որ այս քայլից հետո ընտրողներն էլ ավելի կհիասթափվեն ՀՀԿ-ից, երբ չցանկացաք կոնսենսուս լինի։

Կոնսենսուսը ուզելով չի լինում, պետք է այնքան աշխատանք կատարվի, այնքան բանավեճ ու երկխոսություն լինի, այնքան լսումներ լինեն, որ, ի վերջո, հասնենք կոնսենսուսի։ Ես արհեստական, ամեն գնով կոնսենսուսներին դեմ եմ։ Կոնսենսուսը պետք է լինի իմաստավորված։ Երկրորդ՝ ինձ համար անհասկանալի է տարբեր քաղաքական շրջանակների տեսակետը, թե ինչու ՀՀԿ-ն այսպես արեց, ժողովուրդը այլ բան է ուզում և այլն։ Նախ, հերիք է ժողովրդի անունից խոսեք, ժողովուրդը 3 մլն քաղաքացի է և ամեն մեկն ունի իր կարծիքը։ Նույնիսկ Երևանի ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդի 57 տոկոսը չգնաց ընտրության, իսկ գնացածների 20 տոկոսը իր ձայնը չտվեց Փաշինյանի թիմին։ Քաղաքական բազմակարծությունը պահանջում է, որ մարդիկ հարգեն քաղաքական ընդդիմախոսի կարծիք արտահայտելու իրավունքը։ Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե մեր իշխանության տարիներին մենք զանգեինք ընդդիմադիր պատգամավորներին ու ասեինք՝ ո՞նց ես քվեարկելու կամ ճիշտ կլինի՝ այսպես քվեարկես։ Ի՞նչ կաներ Փաշինյանը այդ դեպքում։ Կհայտարարեր՝ էս ի՞նչ իրավիճակ է, ինչպե՞ս եք համարձակվում ընդդիմադիր պատգամավորներին զանգել, ահաբեկել, իր բառապաշարով՝ սատանի մայլում քյանդրբազություն մի արեք, խելքներդ գլուխներդ հավաքեք։ Իսկ հիմա երկրի փոխվարչապետն ընդունում է, որ զանգահարել է պատգամավորներին։ Իշխանությունն ինչո՞ւ պետք է զանգահարի ու ընդդիմադիր պատգամավորների կարծիքը հարցնի, երբ այդ ընդդիմադիր խմբակցությունը քաղաքական հայտարարություն է արել։ Եթե ուզում եք, գնացեք խմբակցության ղեկավարի հետ հրապարակային խորհրդակցություններ արեք։

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀԿ-ն զրո ձայն կհավաքի, ժողովուրդը կհիասթափվի, թե չի հիասթափվի, ասել եմ ու հիմա էլ ասում եմ, եթե մարդկանց նպատակն ամեն գնով մանդատ ունենալն է, մեր նպատակը դա չի։Կոնկրետ ես ոչ մանդատից երջանկանում եմ, ոչ էլ դրա բացակայությունից տխրում ու դժբախտանում եմ։ Ես ինձ կհամարեմ ոչ քաղաքական էլեմենտ, եթե հրաժարվեմ իմ քաղաքական սկզբունքներից, երբ պահի ազդեցության տակ հանուն մանդատի դավաճանեմ իմ սկզբունքներին։ Իսկ իմ սկզբունքները հետևյալն են, որ չի կարելի երկակի ստանդարտներ կիրառել, եթե կոնսենսուս է, պետք է իրականացնել նորմալ բարեփոխումներ, նորմալ քաղաքական բանավեճ ու երկխոսություն, նորմալ լսումներ, նորմալ դեբատներ, որը չի եղել։ Ամենակարևորը, ԱԺ-ն կառավարության ու Փաշինյանի կցորդը չէ և հերիք է ինքն իր սեփական կարծիքը ներկայացնի որպես ժողովրդի կարծիք։ Կա քաղաքական ուժ, որ իր կարծիքն ունի։

Այսինքն՝ մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարանը կարողացավ դեմ գնալ կառավարության դիրքորոշմանը և իր դիրքորոշումը պարտադրե՞լ։

Չեմ գտնում, որ տվյալ դեպքում «պարտադրելը» ճիշտ բառ է։ Այո, խորհրդարանական ուժերն իրենց կարծիքն արտահայտեցին։ Գոնե ՀՀԿ-ի մասով այդպես է, մենք հրապարակային արտահայտել ենք մեր կարծիքը, որևէ մեկի հետ գաղտնի պայմանավորվածությունների մեջ չենք մտել, գաղտնի բանակցությունների մեջ չենք եղել։ Եվ քվեարկել ենք այնպես, ինչպես նշված է մեր հայտարարության մեջ։ Այստեղ ի՞նչն է տարօրինակ ու զարմանալի։

Եթե ՀՀԿ-ն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ի՞նչ արդյունք կգրանցի՝ հաշվի առնելով, որ գործող օրենսգրքով նվազագույնը 3 ուժեր պետք է լինեն խորհրդարանում։

ՀՀԿ-ն երրորդ տեղի համար չի պայքարում։ ՀՀԿ-ն թե համամասնականով, թե ռեյտինգայինով պայքարելու է իր գաղափարները, իր ծրագրերը կյանքի կոչելու համար։ Իսկ այդ ծրագրերն են՝ արցախահայության պաշտպանությունն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որ հասնենք կարգավիճակի հստակեցմանը, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ավելին, շատ մտահոգիչ է Բոլթոնի հայտարարությունների հիման վրա աշխարհքաղաքական իրավիճակը և իշխանության վտանգավոր լռությունը։ Երկրորդ, ՀՀԿ-ն զարգացնելու է հայ-ռուսական հարաբերությունները, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները պետք է զարգացնենք, Ցեղասպանության միջազգային ճանաչում, ազգային պահպանողական և ազգային քրիստոնեական ավանդական արժեքների պաշտպանություն, որի վտանգը այս 6 ամսվա ընթացքում ակնհայտ է եղել, որի վերաբերյալ ես հատուկ հայտարարությամբ հանդես կգամ, որովհետև մի քանի օրենսդրական նախաձեռնություններ են եղել, որոնք կառավարության մեր գործընկերները մերժել են։ Մեր ծրագրերից է ԵՄ-ի հետ համաձայնագրի իրականացումը, որն էլի դանդաղել է, և պետական շահի սպասարկումը։ Սրանք են մեր առաջնահերթությունները։

Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն, անկախ նրանից՝ ինչպիսի ներկայություն կունենա ԱԺ-ում, իսկ անպայման կունենա տպավորիչ ներկայություն, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն մի օրվա կուսակցություն չէ, ՀՀԿ-ն ստեղծվել է անկախության հետ մեկտեղ և ինչքան կա ՀՀ-ն, իսկ համոզված եմ, որ դա լինելու է հավերժ, այդքան էլ լինելու է ՀՀԿ-ն։ Մենք ազգային-պահպանողական կուսակցություն ենք, մենք ունենք հստակ գաղափարախոսություն։ ՀՀԿ-ն դրա համար ունի և ահել, և ջահել կադրեր, իսկ վարչապետի այն մտորումները, թե կարող է զրո տոկոս հավաքեք և այլն, մի մտահոգվեք, դուք մտահոգվեք, որ խոստացել եք լուծել խնդիրներ և ոչինչ չեք արել, դուք մտածեք, թե ընտրությունից հետո ինչպես եք լուծելու ժողովրդի խոստացած խնդիրները, որ մատը մատին չեք տվել, դուք մտածեք՝ ինչպես եք լուծելու աշխարհքաղաքական մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առջև՝ Արցախ, Թուրքիա, Սիրիա, Իրան… այ դրա մասին մտածեք։ Էլ չեմ ասում տնտեսական աճ, ներդրումներ, աշխատատեղեր։ Ես իրենց էլ եմ ասել՝ այն նշաձողը, որ իրենք վերցրել են, շատ բարձր է։ Ցավոք սրտի, գնալով մարտահրավերներն ավելանում են, իսկ թե որքանով է իշխանությունն այդ մարտահրավերը գիտակցում, չեմ կարող ասել։

Կարծում եմ՝ ճիշտ աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն խորհրդարանում շատ տպավորիչ ներկայություն կունենա, որովհետև ՀՀԿ-ն այն եզակի քաղաքական կուսակցությունն է, որը կայացած է, ունի կայացած պրոֆեսիոնալ կադրեր, ունի գաղափարախոսություն, անցած ճանապարհ, լիդերներ և շատ լավ երիտասարդություն:


Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական...

15:28

Հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են, այլև՝ ներսից, բայց մենք դրսից մարդ չենք բերում. ՔՊ-ականը՝ ընտրություններին ընդառաջ ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին

Հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են, այլև՝ ներսից, բայց մենք դրսից մարդ չենք...

15:04

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ...

14:44

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության...

14:22

Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական...

14:05

Միքայել Սրբազանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն

Միքայել Սրբազանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական...

13:49

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի հետ

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի...

13:25

Ինձ կալանավորելով` ՀՀ-ում սկիզբ դրվեց տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացին. Ասլանյան

Ինձ կալանավորելով` ՀՀ-ում սկիզբ դրվեց տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացին....

12:46

Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 37-ամյա տղամարդը ձերբակալված է

Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 37-ամյա տղամարդը ձերբակալված...

12:33

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան տուժածներ

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան...

12:06

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և...

11:42

Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին. արաբագետ

Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին....

11:16

Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն (Տեսանյութ)

Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է 1370...

10:46

Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության

Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության

10:35

Ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, դուք էլ՝ արժեզուրկ և գաղափար ուրացած անձինք. Աբրահամյան

Ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, դուք էլ՝ արժեզուրկ և...

10:17

ԶՈւ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը բանակի դեմ տեղեկատվական գրոհի ձախողված փորձ է․ ՊՆ մամուլի քարտուղար

ԶՈւ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը բանակի դեմ տեղեկատվական գրոհի...

09:33

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց...

09:09

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա...

19:02

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի...

18:49

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված...

18:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55