Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը ծավալուն հարցազրույց է տվել Матч ТВ-ին, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և թիմի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ելույթներին.
- Հայկական ֆուտբոլը ճի՞շտ է զարգանում:
- Հիմա՞, թե՞ առհասարակ:
- Հիմա: Հույս կա՞, որ Հայաստանն այլևս չի պարտվի Ջիբրալթարին:
- Վերջերս նոր ղեկավարություն եկավ, տեսնենք: Դեռևս ինձ դուր չի գալիս, թե գործերն ինչպես են ընթանում: Ոչ մի փոփոխություն չկա: Ինչպես կար նախկինում, այնպես էլ մնացել է:
- Իսկ նախկին ղեկավարությունը դուր գալի՞ս էր:
- Բոլորովին ոչ:
- Ի՞նչ է նշանակում լինել 20-րդ դարի լավագույն հայ ֆուտբոլիստը: Փողոցով հանգի՞ստ եք քայլում:
- Հիմա այո: Հիմա փոքր-ինչ փոխվել է: Նախկինում հայերի 99 տոկոսը գիտեր «Արարատի» ֆուտբոլիստիներին: Հիմա շատերը միայն լսել են: Երիտասարդությունն իր կյանքն ունի, այլ հերոսներ:
- Ի դեպ, տեսե՞լ եք, թե Մխիթարյանն ինչպես խաղաց «Լիվերպուլի» հետ:
- Իսկ դու՞ք:
- Տեսել եմ:
- Եվ ի՞նչ կասեք:
- Ոչ այնքան լավ:
- Եթե ես նման բան ասեմ, ինձ ճիշտ չեն հասկանա: Ավելի լավ է`Դուք: Նրա մոտ չի ստացվում Անգլիայում: Բայց դեռ լավ ելույթներ կունենա, հավանաբար:
- Ինչպե՞ս կարելի էր պարտվել Ջիբրալթարին:
- (Ծիծաղում է) Մխիթարյանին պետք է հարցնեք: Դուք նրանց թիմը տեսա՞ք: Մենք ձեզ հետ դուրս գայինք խաղադաշտ, կհաղթեինք: Վերջին շրջանում մեր հավաքականը մի մարտավարություն ունի. արագ գոլ խփել: Ջիբրալթարին դժվար է արագ գոլ խփել, համաձայն եմ: Այդ իսկ պատճառով պետք է հետևություններ անեն, ունենան այլ պլան:
Հիմա Մակեդոնիային հաղթեցին: Ամեն ինչ լավ է, այո՞: Ոչ: Հաջորդ խաղին դաշտ դուրս կգան առանց հետևությունների:
- Չե՞ք հավատում Գյուլբուդաղյանցին:
- Ինձ ինչու՞ հավատալ: Կարևորը` ֆեդերացիան հավատա:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55