Սոպրանո Գոհար Հակոբյանը հանրությանը կներկայացնի իր նոր՝ «Աղոթք» ստեղծագործությունը, որի հեղինակը կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է: Ստեղծագործության պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգի ընթացքում: Գոհարն այն կատարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի նվագակցությամբ: Մեծամասշտաբ համերգից օրեր անց տեղի կունենա ձայնի և նվագախմբի համար գրված «Աղոթք» ստեղծագործության տեսահոլովակի պրեմիերան: Գոհար Հակոբյանը փաստում է՝ երգն իր բնույթով կոչ է: ««Աղոթք» երգը կարծես հոգու ճիչ լինի: Այն կոչ է անում մարդկանց իրենց մեջ լույս գտնել: Լույս, որն առկա է յուրաքանչյուր մարդու մեջ կա: Եվ ստեղծագործությունում ասվում է, որ մարդիկ չպետք է վախենան և ոչ մի բանից, այլ ձեռք ձեռքի բռնած հնարավոր է հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Եվ որ ամենակարևորը հավատն է: Նշեմ, որ երգը գրված է հայերեն և անգլերեն լեզուներով: Ստեղծագործության տեքստում առկա է նաև Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գործից թևավոր խոսք. «Ամենակարևորը աչքով չես տեսնի, սիրտն է միայն սրատես»,-նշում է Գոհար Հակոբյանը: Տեսահոլովակն այնպես է ստեղծվել ու մոնտաժվել, որ դիտողի ուշադրությունը գրավի երգչուհին և նրա ձայնը: Երգչուհու կերպարը նման է ծաղկի: Նշենք, որ ստեղծվել է երկու տեսահոլովակ, մեկը՝ հայերեն, մյուսը՝ անգլերեն: Երգչուհի Գոհար Հակոբյանը կատարում է ոչ միայն դասական ստեղծագործություններ, այլև սիմֆո-փոփ գործեր, ինչպես նաև կինոերաժշտություն: Նա նշում է, որ սիմֆո-փոփ ժանրն այդքան էլ մեծ ժողովրդականություն չի վայելում Հայաստանում: Հիմնականում սիմֆո-փոփ գործեր հեղինակել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը: Երգչուհին հույս ունի, որ ժանրը ժողովրդականություն կվայելի նաև մեր երկրում, և այդ ժանրով գործեր կատարող հայ արտիստները հնարավորություն կունենան հանդես գալ միջազգային հարթակներում, մասնակցել հեռուստատեսային միջազգային մրցույթների: Նշենք, որ Գոհար Հակոբյանը ներկայումս բնակվում է Մինսկում: 2010-16 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Նելլի Փիրումովայի դասարանում:

Կոնսերվատորիան ավարտել է գերազանցությամբ: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: Հատկանշական է, որ նա 2016-ին իր հայրենիքում դարձել է Գյումրիի «Վերածնունդ» միջազգային մրցույթի դափնեկիր: Երգչուհին Via-Goar երաժշտական կոլեկտիվի անդամ է.կոլեկտիվում նվագում են Բելառուսի առաջատար երաժիշտները: 2017-ին Բելառուսում տեղի է ունեցել Գոհար Հակոբյանի առաջին մենահամերգը: Այն կրում էր «Музыка души» խորագիրը, և անցավ մեծ հաջողությամբ: Այս տարվա սկզբին էլ Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարի առաջարկությամբ անցկացվեց երգչուհու երկրորդ մենահամերգը: Ներկայացվեցին իտալացի, ավստրիացի, ռուս և հայ կոմպոզիտորների գործեր, ինչպես նաև կինոերաժշտություն: Ներկայումս Հակոբյանը Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի հրավիրյալ արտիստն է: Առաջիկայում Գոհար Հակոբյանն ու Նարինե Զարիֆյանը հանդես կգան համատեղ այլ ձեռնարկներով: Գոհարը նաև իրեն կդրսևորի հանրահայտ վոկալ մրցույթներում: Երգչուհու ծրագրերում է առաջիկայում լսումներ անցնել Բելառուսի Մեծ թատրոնում:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01