ARM | RUS |

Գարդասիլի պատվաստումը Հայաստանում պետք էր վճարովի անել․ գիտնական

24.12.18 | 20:06

Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը համարում է, որ Հայաստանում անցյալ տարվա վերջում մեկնարկած մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ գարդասիլով պատվաստումը հարկ էր վճարովի դարձնել, սիմվոլիկ վճարով, քանզի հայերը տարակուսանքով են վերաբերում այն ամենին, որ ձրի են տալիս։ Նա նաև համարում է, որ Հայաստանի գիտնականներն ու բժիշկները պետք է ակտիվորեն ներգրավվեն ի պաշտպանություն պատվաստման տեղեկատվական արշավում՝ հնարավոր բոլոր հարթակներում, լինեն դրանք սոցիալական ցանցերը, ԶԼՄ-ները, սեմինարները և կոնֆերանսները։ Այնինչ Հայաստանում բժշկական և գիտական ընկերակցությունն այդ առումով շատ պասիվ է։

«Առաջին լրատվականի» թղթակցի հետ զրույցում Հովակիմ Զաքարյանը պատմեց, ինչպես են աշխատում պատվաստանյութերը, ինչու են պատվաստումներն անհրաժեշտ, և ինչպես են առաջանում պատվաստումների վտանգավորության մասին լուրերը։

Ե՞րբ է սկիզբ առել հակապատվաստումային շարժումը, և ինչո՞ւ է այնակտիվացել վերջին տարիներին

Հակապատվաստումայինշարժումը սկիզբ է առել 1970-ական թվականներին ԱՄՆ-ում։ Պատվաստումների դեմ պայքարողներին կարելի է բաժանել երկու պայմանական խմբի։ Առաջին խումբը, որն ամենամեծն է, կրոնական նկատառումներից ելնող մարդիկ են։Իսկ երկրորդն այն մարդիկ են, որոնք ունեն որոշակի նյութական շահեր։

Սկսեմ երկրորդ խմբից։ Ամենահայտնի օրինակըաուտիզմի և պատվաստումների միջև կապի պատմությունն է։ Դա շատ շրջանառվող թեմա է մինչ օրս։ 1990-ականների վերջին Lancetհեղինակավոր ամսագրում մի բժիշկ հոդված տպագրեց հետազոտության մասին, որում դիտարկվել էր մարդկանց շատ փոքր խումբ՝ 10-ից պակաս։ Եվ նա եզրակացրել էր կարմրուկ-կարմրախտ-խոզուկի դեմ եռավալենտ պատվաստանյութի և աուտիզմի կապի մասին։

Որոշ ժամանակ անց գիտնականները ցույց տվեցին, որ ի սկզբանե 10 հոգանոց խմբի տվյալների հիման վրա վիճակագրություն կազմելը սխալ է։ Իսկ հետո էլ պարզվեց, որ տվյալ բժիշկը մեկ այլ ընկերության հետազոտությունների մեջ է ներգրավված, որն այդ պատվաստանյութի այլընտրանքային տարբերակն էր փորձում շուկա մտցնել։ Այդ հոդվածը հետ կանչվեց, բժիշկը՝ զրկվեց աշխատելու իրավունքից, բայց պատմությունը մնաց։ Ու հիմա արդեն տարբեր պատվաստանյութեր են կապում աուտիզմի հետ։

Ինչ վերաբերում է առաջին խմբին, ապա, օրինակ, գարդասիլի դեպքում ասվում էր, որ եթե աղջիկներին պատվաստեն վաղ սեռահասուն տարիքում, 13-14 տարեկանում, ապա դրանից հետո, իմանալով,որ պաշտպանված են պապիլոմավիրուսից, նրանք կսկսեն անկանոն սեռական կյանքով ապրել։

Ամեն դեպքում, երկու խմբերին էլ մի շատ կարևոր բան է միավորում․ երկու խմբերում էլ ընդգրկված են մարդիկ, որոնք շատ ցածր գիտելիքներ ունեն կենսաբանությունից, չգիտեն ինչ է իմունիտետը, չգիտեն ընդհանրապես ինչպես է աշխատում իմունային համակարգը, չգիտեն ինչ է պատվաստանյութը, և ինչպես է պաշտպանում օրգանիզմը։

Ինտերնետը և հակապատվաստումային շարժումը

20-30 տարի առաջ հակապատվաստումային արշավները շատ քիչ էին, որի հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ինտերնետ չկար, և մարդկանց շփման վայրը սոցիալական կայքերից դուրս էր։ Այժմ ցանկացած լավ կամ վատ գաղափար կարելի է դնել սոցիալական ցանցում և արագորեն շահարկել։ Եվ դա շատ արագ հետնորդներ կգտնի։

Ինչ վերաբերում է հակավակցինիստների հոդվածներին, որոնք տպագրվում են նույնիսկ գիտական պարբերականներում, սա մանիպուլյացիայի հարց է։ Եթե դիմացինը լավ մանիպուլյատոր է, ինքը հոդվածներ է ներկայացնում որոշակի գիտական կայքերից, և եթե այդ հղումներով կարդաա այդ հոդվածները, ապա կտեսնես, որ այդ հոդվածը լիովին այլ բանի մասին է։Օրինակ, եթե դուք ուսումնասիրեք ASIA համախտանիշի հետ կապված գիտական հոդվածները, ապա կտեսնեք, որ այնտեղ ամեն բան այդքան պարզ չէ, և ամեն ինչ չէ, որ միանշանակորենապացուցված է։ Սրանք աշխատանքներ են, որոնքուսումնասիրում են մարդկանց որոշակի խումբ, և փորձում են տեսնել, կան արդյոք կորելյացիաներ որոշակի հիվանդության և պատվաստման, կամ դրանում պարունակվող ադյուվանտի միջև։Բայց այդ հետազոտություններիհեղինակները շատ զգուշավոր են իրենց կարծիքների մեջ, և միանշանակ հետևություններ չեն անում, որ պատվաստանյութի իքս ադյուվանտն առաջացնում է, օրինակ, աուտոիմունային հիվանդություն։ Նրանք հասկանում են, որ կարծիքը կարող է շատ արագ օգտագործվել տարբեր ճամբարների կողմից։

Ինչպե՞ս է ազդում պատվաստանյութը, եւ ինչպե՞ս է իմունիտետ ձեռքբերվում։

Ցանկացած պատվաստանյութ պարունակում է կամամբողջ ախտածինը (վիրուսը կամ բակտերիան) ապակտիվացված կամ թուլացված տեսքով, կամ այդ ախտածինի որոշակի հատված։ Ժամանակակից պատվաստանյութերում օգտագործում են ախտածինի որոշակի հատվածներ։

Երբ ներարկում ենք պատվաստանյութը, դա օտարածին մարմին է, իմունային համակարգը միանգամից արձագանքում է։ Որոշակի բջիջներ, որոնք կոչվում են Բ-լիմֆոցիտներ, տվյալ օտարածին մարմնին հանդիպելուն պես սկսում են սինթեզել հակամարմիններ, որոնք սպեցիֆիկ են տվյալ օտարածին մարմնի նկատմամբ, որն անվանում ենք հակագեն։ Սինթեզվում են հակամարմիններ, որոնք սպեցիֆիկ են տվյալ հակագենի նկատմամբ։ Այն Բ-լիմֆոցիտները,որոնք հանդիպում են տվյալ հակագենին, սկսում են իրանց կլոնները ստեղծել, որոնք նույնպես հակամարմիններ են սինթեզում։ Երբ այդ հակամարմինները սինթեզվում են, դրանք բոլոր ախտածիններին գտնում և չեզոքացնում են։ Այնուհետև այդ Բ-լիմֆոցիտների կլոններից որոշակի քանակություն մնում է կամ արյան մեջ կամ որոշակի հյուսվածքներում, և դա իմունային հիշողություն կոչվածն է։ Եվ երբ մարդը պատվաստումից հետո վարակվում է, ապա այդ պահին նրա օրգանիզմում արդեն կան իմունային համակարգի այն բջիջները, որոնք տվյալ ախտածինին ճանաչում են, և իմունային պատասխանը շատ ավելի արագ է տեղի ունենում, և վիրուսը կամ բակտերիան չի հասցնում մարդուն վնասել։

Մեխանիզմը սա է, ուրիշ բան, որ երկու դարերի ընթացքում տեխնոլոգիաները փոխվել են․ այսօրվա պատվաստանյութերը շատ ավելի անվտանգ են, քան 50-ականներին ստեղծվածները։ Եվ սա վերաբերում է նաև գարդասիլին, որը չի պարունակում ամբողջական վիրուսը, այլ միայն դրա մի սպիտակուցը։

Անվտա՞նգ է արդյոք գարդասիլը

Այստեղ շատ կարևոր է մի բան նշել․ցանկացած պատվաստանյութ երբեք հարյուր տոկոսով անվտանգ չէ, այն շատ քիչ դեպքերում ունենում է կողմնակի ազդեցություն։ Հարցն այն է, արդյոք այդ կողմանի ազդեցություններիհաճախությունն ավելի մեծ է, քան չպատվաստվելու բացասական արդյունքը։ Եթե ավելի մեծ չէ, ուրեմն պատվաստումը միանշանակ պետք է, որովհետեւ վարակիչ հիվանդությունները կանխելու այլ միջոց բժշկությունը չունի։ Բուժելը, եթե ինչ որ հիվանդություններ հնարավոր է բուժել, շատ ավելի թանկ է ու դժվար, քան կանխելը։

Եթե քաղցկեղի առաջացման հավանականությունը 10 տոկոս է, և կանբազմաթիվ հաղորդումներ, թե իբր պատվաստումը լուրջբարդություններ է առաջացնում, ապա մարդիկ կարող են մտածել, որայդ 10 տոկոսի մեջ իրենք չեն հայտնվի, իսկ այ պատվաստումիցտուժածների թվում կարող են հայտնվել։

Պատվաստումից վախեցող ցանկացած մարդ հենց այդպես էլ մտածում է։ Գարդասիլը իրոք շատ ավելի անվտանգ պատվաստանյութ է, քան դասական եղանակով ստեղծված շատ պատվաստանյութեր, որոնք մենք կիրառում ենք պոլիկլինիկաներում։ Որովհետեւ, ի տարբերություն այդ պատվաստանյութերի, գարդասիլի մեջ չկա վիրուս՝ ոչ ինակտիվացված, ոչ թուլացված։ Դրա փոխարեն կա վիրուսի ընդամենը մեկ սպիտակուց, որն իմունային համակարգի մոտ առաջացնում է պատասխան։Հետագայում, եթե մարդը վարակվում է ամբողջ վիրուսով, իմունային համակարգը, որն արդեն ճանաչում է այդ վիրուսի արտաքին սպիտակուցը, շատ արագ ճանաչում եւ ոչնչացնում է այն։ Այսինքն, կոնկրետ գարդասիլի անվտանգույան խնդիրն էլ ավելի լավ է լուծված, եւ գրանցված կողմնակի ազդեցությունների դեպքերի տոկոսը 0,1-ից էլ ցածր է։

Եղե՞լ են բարդացումների դեպքեր։ Իհարկե, եղել են։ Չկա այնպիսի պատվաստում, որից դեպք չլինի։ Հիմնական բարդացումները կարող են լնել տեղային ալերգիկ ռեակցիաները, ինչը բոլոր պատվաստնայութերին է բնորոշ, որովհետեւ պատվաստանոյթը օտար մարմին է, և իմունիտետը արագ աևձագանքում է դրան։ Եղել են թուլացումների, գիտակցության կորստի դեպքեր, բայց դրանք շատ հազվադեպ են։ Որեւէ ապացուցված փաստ, որ գարդասիլն առաջացնում է, օրինակ չբերություն, ընդհանրապես չկա։ Բայց,օրինակ, արգանդի պարանոցի քաղցկեղն, իհարկե,հանգեցնում է չբերության։ Այսինքն, չբերության հանգեցնում է ոչ թե պատվաստվելը, այլ չպատվաստվելը։

Աուտոիմունային հիվանդությունները և պատվաստումները

Ընդհանրապես մեր իմունային համակարգի նպատակն է պաշտպանել օրգանիզմը օտարածին մարմիններից, թույլ չտալ, որպեսզի ախտածին մարմինները՝ բակտերիաները, վիրուսները, սնկերը եւն վնասեն օրգանիզմին։ Դա նշանակում է, որ իմունային համակարգը պետք է կարողանա տարբերել օտարածինը սեփականից։ Բայց լինում են դեպքեր, երբ այդ մեխանիզմները խանգարվում են, եւ իմունային համակարգը սեփական օրգանիզմը սկսում է ճանաչել որպես օտարածին։ Բազում այդպիսի հիվանդություններ կան, որոնք դասվում են աուտոիմունային հիվանդությունների շարքին․ դիաբետ, ռեւմատոիդ արթրիտ, ցրված սկլերոզ։ Սրանք վիճակներ են, որոնք պայմանավորված են գենետիկական մուտացիաներով։ Այսպիսի մարդկանց հետ պետք է շատ զգույշ լինել։ Պարզ է, որ նրանց պատվաստելը լավ միտք չէ։

Կան մի քանի աշխատանքներ, որտեղ ցույց են տալիս, որ պատվաստանյութերում պարունակվող ալյումինի ադյուվանտները կարող են առաջացնել աուտոիմունային պատասխան։ Բայց այստեղ շատ կարեւոր է նշել այն, որ դրանք հիմնականում առաջանում են հիպերիմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ։ Եթե կան փաստեր, որ տվյալ մարդու իմունային համակարգը նորմալ չի աշխատում, մասնավորապես, գերակտիվացված իմունային համակարգ ունի, այդ դեպքում պատվաստումներից պետք է միշտ զգուշանալ։Այդ խմբի մոտ կարող է բարդացումների վտանգ լինել։ Ցավոք, նրանք որոշ դեպքերում բացահայտված չեն լինում։ Բայց այդ խումբը շատ փոքր է ամբողջ մոլորակի վրա։Հետևաբար ասել, որ այս փոքրիկ խմբի պատևառով եկեք ամբողջ բնակչությանը տվյալ պաստվաստումը չանենք, դա ուղղակի ռիսկերի գնահատման տեսանկյունից շատ սխալ կլինի։Որովհետեւ այդ խումբը շատ փոքր է, և այդ փոքր խմբում աուտոիմունային հիվանդության առաջացման հավանականությունն էլ շատ փոքր է։ Դեղատանը վաճառվող ցանկացած դեղ ունիհակացուցումներ տարբեր խմբի մարդկանց համար, բայց դրանից չի բխում, որ այդ դեղն անվտանգ չէ:

Եվ, օրինակ, նույն այդ ASIA համախտանիշը շատ ավելի հաճախ նկարագրվածէ այն կանանց մոտ, ովքեր սիլիկոնե իմպլանտներ են տեղադրել, բայց չգիտես ինչու ոչ ոք չի ասում, թող կանայք սիլիկոնե իմպլանտներ չօգտագործեն,որովհետև դա շահութաբեր բիզնես է։ Բայց բոլորը կապում են դա ադյուվանտների եւ պատվաստման հետ։

Ինչպես իմանանք, գարդասիլը երկարատև իմունիտետ ապահովո՞ւմէ, թե՝ ոչ։ Չէ՞, որ այն ընդամենը 10 տարի առաջ է սկսել կիրառվել։

Ընդհանրապես որեւէշատ պատվաստանյութեր, ցավոք սրտի, հարյուր տոկոսանոց ցմահ իմունիտետ չեն ապահովում։ Դրա համար շատ պատվաստումներ որոշժամանակ անց պետք է նորից պատվաստվել, օրինակ, դիֆտերիայի դեմ։ Որովհետեւ իմունային համակարգն ունի որոշակի հիշողություն, եւ այն կարող է երկար կամ կարճ լինել։

Գարդասիլի առաջին փորձարկումները մարդկանց մեծ խմբի` մոտ 30000 հոգու վրա 2007 թե 2008-ինդեռևս2000-ականներին։ ԲայցՄինչ այդ գարդասիլը մի 7-8 տարիտարիներհետազոտվել է լաբորատորիայում՝ կենդանիների վրա։ Եվ կան հստակ մաթեմատիկական մեթոդներ, որոնցով դրանք հետո կարելի է էքստրապոլյացիա անել արդեն մարդկանց վրա։ Իմունային պատասխանը գնահատելի երեւույթ է, դա կարելի է հաշվել եւ գնահատել։ Ովքեր ասում են, պատվաստանութը դեռ տասը տարի է, որ գոյություն ունի, ինչպես են գնահատել, այդ մարդիկ չեն հասկանում, թե այդ պրոցեսները ինչպես են տեղի ունենում։Կան հսկայածավալ տվյալներ, այդ թվում այլ պատվաստումների մասին, եւ դրանց հետ համեմատելով, ինչպես նաև կենդանիների վրա փորձերը և պիլոտային ծրագրերըհաշվի առնելով, կարելի է որոշակի պրոտոկոլներ մշակել։

Որպես վերջաբան

Ավստրալիայում 10 տարի ինտենսիվ պատվաստվում են գարդասիլով, որովհետեւ գարդասիլը ստեղծող գիտնականներից մեկն ավստրալիացի էր, եւ արդեն որոշ քաղաքներում, որտեղ մեկնարկել էին պիլոտային ծրագրերը, հասնում են թիրախային խբերի 90 տոկոսի ընդգրկվածության։ Ու նրանց մտքով չի անցնում, որ դա հատուկ ռազմավարական ծրագիր է ավստրալացիների թվի կրճատման համար և այլն։

Մեզ մոտ Հայաստանում այդ պատվաստման հետ կապված կար ևս մեկ խնդիր․ այդ ծրագիրը պետք էր անել վճարովի, քանի որ մեր հանրության մեջ կա թյուր կարծիք, որ այն ինչ անվճար է, վատն է․դա փորձարկում է, անորակ, ժամկետանց մի բան է։ Եթե դնեին սիմվոլիկ մի գումար, թեկուզ 1000 դրամ, ապա բոլորը կպատվաստվեին։


Քրեակատարողական հիմնարկներում ավելացել է հայտնաբերված արգելված իրերի քանակը

Քրեակատարողական հիմնարկներում ավելացել է հայտնաբերված արգելված իրերի...

18:36

Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիք

Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է...

18:04

2025 թ. առաջին կիսամյակում Լոռիում քրեական վարույթներով վերականգնվել է 14 միլիոն դրամի վնաս, դատական ակտերով՝ 3 միլիոն դրամ

2025 թ. առաջին կիսամյակում Լոռիում քրեական վարույթներով վերականգնվել է 14 միլիոն դրամի վնաս,...

17:33

Վթարի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՊՆ

Վթարի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել....

17:03

Երբ իրականանա հայադավ եռյակի համատեղ ծրագրած նենգ սցենարը, ուրեմն, իրոք, մենք արժանի ենք և՛ այս վիճակին, և՛ ազգակործան պատուհասի վարչապետությանը. Ռուբեն Հակոբյանի նամակը՝ ՔԿՀ-ից

Երբ իրականանա հայադավ եռյակի համատեղ ծրագրած նենգ սցենարը, ուրեմն, իրոք, մենք արժանի ենք և՛ այս...

15:44

Հայաստան անունով հայկական պետության գոյության համար անհրաժեշտ է դաշնակից, իսկ ՌԴ-ից բացի՝ այլ դաշնակից ՀՀ-ն ունենալ չի կարող. Միհրան Հակոբյան

Հայաստան անունով հայկական պետության գոյության համար անհրաժեշտ է դաշնակից, իսկ ՌԴ-ից բացի՝ այլ...

15:28

Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում ու Երևանում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր

Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում ու Երևանում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը...

15:03

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է

14:44

ՀՀ տնտեսության արտահանման ցուցանիշները մնում են խոր անկման մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

ՀՀ տնտեսության արտահանման ցուցանիշները մնում են խոր անկման մակարդակում. «ԼՈՒՅՍ»...

14:19

Պեկինում հեղեղումների զոհ է դարձել 30 մարդ

Պեկինում հեղեղումների զոհ է դարձել 30 մարդ

14:02

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք...

13:48

Լեհաստանի տարածքը 2025 թվականին կրճատվել է 68 հեկտարով․ Gazeta.pl

Լեհաստանի տարածքը 2025 թվականին կրճատվել է 68 հեկտարով․...

13:33

Հարվարդը պատրաստ է 500 միլիոն դոլար վճարել Թրամփի վարչակազմի հետ կապված վեճերը կարգավորելու համար

Հարվարդը պատրաստ է 500 միլիոն դոլար վճարել Թրամփի վարչակազմի հետ կապված վեճերը կարգավորելու...

13:16

Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ

Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում տեղի կունենան պայթեցման...

12:54

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 29-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 29-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1...

12:36

Կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն. Ժաննա Անդրեասյան

Կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն. Ժաննա...

12:19

Լիլիթ Կասինյանը ճանաչվել է լավագույնը կանանց պայքարում

Լիլիթ Կասինյանը ճանաչվել է լավագույնը կանանց...

12:03

Ակնհայտ է, որ նիկոլիզմը կամաց-կամաց ձեռք է բերում ոչ թե քրիստոնեական աղանդի, այլ բոլորովին նոր կրոնի հատկանիշներ. Ռուբեն Մելիքյան

Ակնհայտ է, որ նիկոլիզմը կամաց-կամաց ձեռք է բերում ոչ թե քրիստոնեական աղանդի, այլ բոլորովին նոր...

11:45

Ձեզ հաջողվել է եղբորը եղբոր դեմ դուրս բերել, պարտվել, երկիր, հայրենիք կորցնել. Տեր Փառենը՝ ՔՊ-ականներին

Ձեզ հաջողվել է եղբորը եղբոր դեմ դուրս բերել, պարտվել, երկիր, հայրենիք կորցնել. Տեր Փառենը՝...

11:22

Վերին Լարսն անցել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 24 բեռնատար

Վերին Լարսն անցել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 24...

11:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03