Ինչպես հայտնի է, Հայաստանում էլեկտրաէներգիայի եւ բնական գազի միանման սակագներ են գործում մայրաքաղաքի եւ մարզերի տարածքներում: Հարեւան Վրաստանում դրանք մի փոքր տարբերվում են ըստ շրջանների, այդ պատճառով համեմատության դյուրացման համար կբերենք Վրաստանի մայրաքաղաքի ցուցանիշները:
Վրաստանի մայրաքաղաքում գործում է էլեկտրաէներգիայի երեք սակագին: Այսպես՝ 101 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայից պակաս սպառելու դեպքում, ամսական վճարը 1 կՎտ/ժամի դիմաց կազմում է 30,1 դրամին համարժեք գումար: 101-ից 301 կվտ/ժամի միջակայքում՝ 39,5 դրամից պակաս: Դե իսկ նրանք, ովքեր սպառում են 301 կՎտ/ժամից ավելի էներգիա, 1 կՎտ/ժամի դիմաց ամսական վճարում են մոտ 49,9 դրամ: Մեզ մոտ, ինչպես հայտնի է, բնակչության համար ցերեկային սակագինը 1 կՎտ/ժամի դիմաց կազմում է 48,78 դրամ, իսկ գիշերայինը՝ 38,78 դրամ: Միջին փաստացի սակագինը հունիսին կազմել է 1 կՎտ/ժամի դիմաց 41,1 դրամ:
Իսկ Հայստանում ինչքա՞ն էլեկտրաէներգիա է սպառում միջին վիճակագրական մեկ ընտանիքը: Ելնելով ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այդ էներգապաշարի տեղաբաշխման տվյալներից՝ մեկ ընտանիքին միջինը բաժին է հասնում ամսական 228 կՎտ/ժամ: Հասկանալի է, որ ոմանք ավելի շատ են սպառում, ոմանք՝ ավելի քիչ:
Ծախսի մեր ցուցանիշը (228 կՎտ/ժամ մեկ ընտանիքի հաշվով) թբիլիսյան սակագնի մեջտեղում է (այսինքն՝ 1 կՎտ/ժամի դիմաց 39 դրամից ոչ քիչ): Այստեղից կարելի է եզրակացնել, որ մեր երկրում ընտանիքների զգալի մասի համար էլեկտրաէներգիան ավելի թանկ է, քան Թբիլիսիում: Հավելենք, որ Հայաստանում ամենից բարձր է հենց այն կայանների արտադրած էլեկտրաէներգիայի մեծածախ գինը, որոնք աշխատում են նույն ռուսական գազով: Այս փաստը կարգավորողն օգտագործում է էլեկտրաէներգիայի բարձր սակագնի հիմնավորման համար:
Թբիլիսիում բնական գազի սակագինը 1 խորանարդ մետրի դիմաց մի փոքր բարձր է 118 դրամին համարժեք գումարից: Մեզ մոտ, սակայն, նույնիսկ էժանացումից հետո (ընթացիկ տարվա հուլիսի 1-ից 6 տոկոսով), գազի սակագինն անհամեմատ բարձր է, քան Թբիլիսիում՝ 1 խորանարդ մետրի դիմաց 146,7 դրամ:
Տեղեկանք. Վրաստանում բնական գազի 80 տոկոսից ավելին ապահովում է SOCAR ընկերությունը (Ադրբեջան ի պետական նավթային ընկերությունը): Բացի դրանից, Հայաստան մատակարարվող ռուսական բնական գազի տարանցումից հասնում է 10 տոկոս՝ ըստ գազատարով փոխադրվող գազի ծավալի:
Սմբատ Գրիգորյան
16:58
16:45
16:29
16:08
15:45
15:23
15:08
14:55
14:33
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56