ARM | RUS |

Շատ օգտակար և ուսանելի փորձ էր. Արմեն Գյուլբուդաղյանցը՝ ադրիդ կատարած ուղևորության մասին

24.01.19 | 14:35

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ներկայացրել է Մադրիդ կատարած ուղևորության մանրամասները.

-Պարոն Գյուլբուդաղյանց, ինչպե՞ս հնարավոր եղավ կազմակերպել այցելությունը Մադրիդ:

-Ես դիմեցի ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին՝ հարցնելով՝ արդյոք հնարավոր է կազմակերպել այս մեկշաբաթյա ուղևորությունը՝ հաշվի առնելով իսպանացի հանրահայտ մասնագետների՝ Խինես Մելենդեսի և Խավիեր Մինյանոյի գործոնը, և կարող եմ ասել, որ, ի պատիվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ամեն ինչ կազմակերպվեց շատ արագ և ամենաբարձր մակարդակով: Մենք արժանացանք շատ ջերմ ընդունելության: Մեզ համար շատ օգտակար և ուսանելի փորձ էր:

-Փորձենք առանձին-առանձին անդրադառնալ ձեր այցելություններին, դիտարկումներին և հանդիպումներին: Սկսենք Մադրիդի «Ատլետիկո» կատարած այցելությունից և Դիեգո Սիմեոնեի հետ շփումներից: Ինչպիսի՞ն են տպավորությունները:

-Սկզբից ներկա գտնվեցինք «Ատլետիկոյի» մարզմանը, որից հետո հանդիպեցինք թիմի բժշկի հետ: Այդ պահին իսպանական ակումբի 14 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեին, և մեզ հետաքրքիր էր, թե որն է այդքան շատ վնասվածքների պատճառը: Նա մանրակրկիտ կերպով բացատրեց խնդիրները՝ նշելով վնասվածքների բնույթը, պատմեց վերականգնողական ծրագրերի մասին: Այնուհետև հանդիպեցինք ակումբի ֆիզպատրաստության գլխավոր պատասխանատուի հետ: Նշում եմ գլխավոր, որովհետև նա իր հերթին ուներ ևս 3 օգնական: Վերջում հանդիպեցինք Դիեգո Սիմեոնեի հետ, որը շատ դրական տպավորություն թողեց՝ որպես մարդ և մասնագետ: Նա շատ մեծ պատրաստակամությամբ ընդունեց մեզ և պատասխանեց մեր բոլոր հարցերին: Նա առանձնացրեց հաջողության մի քանի գրավական՝ նշելով, որ իր համար կարևոր է ճիշտ մարդկանց ընտրել որպես առաջատարներ, որպեսզի նրանք կարողանան ակումբի ավանդութներն ու ոգին փոխանցել մյուս ֆուտբոլիստներին: Մյուս կարևոր հանգամանքը, ըստ Սիմեոնեի, նվիրվածությունն ու դաշտում մինչև վերջ կռվելն է: Սիմեոնեի փիլիսոփայությունն է՝ եթե ուզում ես, ուրեմն կարող ես:

-Բոլորը Սիմեոնեի վերաբերյալ ունեն կարծրատիպ, որ նա նախընտրում է պաշտպանողական կոշտ ֆուտբոլ և ունի քարացած մոտեցումներ: Դա իրո՞ք այդպես է, թե՞ դուք բացահայտեցիք ինչ-որ նոր հետաքրքիր բաներ:

-Ինչպես արդեն նշեցի, առաջին հերթին ինձ զարմացրեցին նրա մարդկային որակները: Մինչ նրան հանդիպելը ես էլ ունեի տպավորություն, որ Սիմեոնեն մի քիչ եսասեր է, բայց ցանկացած հաջողության մասին խոսելիս նա միշտ շեշտում էր ոչ թե իր, այլ իր ֆուտբոլիստների դերը: Նույնիսկ խոսելով մասնակի դեպքերի մասին, օրինակ՝ ինչպես ստացվեց, որ Տորեսը, վերադառնալով «Ատլետիկո», կրկին սկսեց լավ ֆուտբոլ ցուցադրել՝ նա ընդգծում էր, որ ամեն ինչ կախված է ֆուտբոլիստներից, ոչ թե իրենից: Սիմեոնեն նաև հատուկ շեշտեց, որ իր համար ֆուտբոլում գոյություն ունեցող միակ կարևոր բանն արդյունքն է: Նա նշեց, որ ֆուտբոլիստների զարգացումը շատ կարևոր է, բայց ժամանակակից ֆուտբոլում առավել կարևոր է թիմային ընդհանուր զարգացումը:

-Նույն երեկոյան հանդիպեցիք Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» համար լեգենդար անձանց՝ Վիսենտե Դել Բոսկեին և Ֆերնանդո Յերոյին: Ի՞նչ տվեց Ձեզ այդ հանդիպումը:

-Մեզ հետ էր նաև Վիսենտե Դել Բոսկեի երկարամյա օգնական Տոնի Գրանդեն: Այս մարդիկ իրենց կարիերայի ընթացքում նվաճել են հնարավոր ամեն ինչ, սակայն շփման մեջ շատ պարզ ու համեստ էին, պատրաստակամ: Դել Բոսկեն և Յերոն կիսվեցին մեզ հետ ազգային հավաքականը մարզելու հետ կապված նրբություններով: Դել Բոսկեն նաև նշեց, որ իր օգնականի դերն իր ունեցած հաջողություններում շատ մեծ է:

-Հանդիպեցիք նաև լեգենդար Ռաուլի և Ֆերնանդո Մորիենտեսի հետ:

-Ռաուլի հետ շփումը շատ հետաքրքիր էր: Նա պատմեց, թե ինչպես է սկսել իր մարզչական կարիերան, պատմեց պատանեկան թիմերի հետ իր աշխատանքի մասին: Ըստ Ռաուլի, ցանկությունը ֆուտբոլում շատ կարևոր է: Կարևոր է նաև չխաբել ինքդ քեզ և անմնացորդ նվիրվել քո սիրած գործին: Մորիենտեսը շատ ուժեղ անձնավորություն է: Եթե հիշենք, կար ժամանակ, որ իրեն Մադրիդում չէին վստահում, բայց նա չհուսահատվեց, տեղափոխվեց «Մոնակո» և հենց ինքն էլ մրցաշարից դուրս թողեց իր նախկին ակումբին: Մորիենտեսը նշեց, որ մարզչական գործի մեջ էլ փորձում է իր ֆուտբոլիստներին ներարկել, որ կամային հատկանիշները շատ կարևոր են ֆուտբոլում:

-Սանտիագո Սոլարիին շատ են քննադատում «Ռեալի» վատ արդյունքների պատճառով: Ինչպիսի՞ն են նրա մարզչական մոտեցումները:

-Նախ ասեմ, որ հետևեցինք «Ռեալի» մարզմանը, ծանոթացանք բոլոր ենթակառուցվածքներին, որից հետո տեղի ունեցավ հանդիպումը Սոլարիի հետ: Դեռ մինչև հանդիպումը բոլորը գովում էին Սոլարիին, որովհետև նա շատ լավ աշխատանք էր տարել մադրիդյան ակումբի պատանեկան տարբեր տարիքային թիմերում: Ինձ հետաքրքում էր՝ արդյոք այն հանգամանքը, որ մադրիդյան ակումբում սկսել են ավելի շատ երիտասարդ ֆուտբոլիստներ խաղալ պայմանավորված է հենց իր գործոնով, թե՞ կան այլ պատճառներ: Նա նշեց, որ պատճառը վնասվածքներն են, բայց նաև ինքը մեծ ցանկություն ունի ավելի շատ վստահել երիտասարդներին: Սոլարին նշեց, որ անկախ նրանից, որ «Ռեալը» միշտ ձգտում է գեղեցիկ ֆուտբոլ խաղալ, բայց ֆուտբոլում ամենակարևորը արդյունքն է հատկապես այնպիսի թիմի համար, ինչպիսին է «Ռեալը»: Ընդհանրապես, ինչպես Սոլարիի, այնպես էլ Սիմեոնեի դեպքում, կարող եմ ասել, որ իրենց հաջողության գրավականը մանրուքների վրա ուշադրություն դարձնելն է՝ սկսած ֆուտբոլիստների հետ առանձնազրույցներից, վերջացրած կապող օղակներին իրար մոտ խաղացնելուց:

-Ներկա գտնվեցիք նաև «Լեգանես» թիմի մարզմանը: Գրանդ ակումբների ֆոնի վրա ի՞նչ տպավորություն թողեցին այդ թիմի մարզումները և ենթակառուցվածքները:

-Ինչպես գիտեք, վերջերս «Փյունիկը» համագործակցության պայմանագիր է ստորագրել այդ թիմի հետ, և այդ առումով ինձ հետաքրքիր էր մոտիկից ծանոթանալ նաև այս թիմի հետ: Մինչ այդ մենք միայն թոփ ակումբներ էինք այցելել և համեմատության համար շատ կարևոր էր տեսնել նաև, թե ինչպես են կազմակերպվում տարբեր գործնթացները միջին մակարդակի ակումբում: Շատ համեստ ենթակառուցվածքներ ունեին, բայց կազմակերպվածությունը շատ բարձր մակարդակի էր: Հանդիպեցինք նաև թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսո Պելեգրինիի հետ, ով մեզ հետ նույնիսկ կիսվեց «Բարսելոնայի» հետ խաղի իր նախապատրաստական ծրագրերով, հնարավորություն ընձեռեց հետևել նախախաղային հիմնական մարզմանը:

-Ամբողջ ընթացքում ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն ուղեկցում էին ձեզ: Ի՞նչպիսին էր իսպանացիների վերաբերմունքն այս մասնագետների նկատմամբ:

-Երկուսն էլ շատ ճանաչված և հարգված մասնագետներ են Իսպանիայում և մեծ հեղինակություն են վայելում: Հենց նրանց գործոնով պայմանավորված՝ մեզ ամենուրեք շատ ջերմ ընդունելություն էին ցուցաբերում:

-Եթե փորձենք ամփոփել ուղևորությունը, կարո՞ղ եք նշել մի քանի հիմնական ուղղություն, որոնց վրա հիմնվում է իսպանական ֆուտբոլը և որոնք կարող են կիրառելի լինեն նաև մեր ֆուտբոլում։

-Կարող եմ առանձնացնել 3 հիմնական մտայնություն, որոնցով առաջնորդվում են իրենք և պետք է փոխառենք մենք: Անկախ ցուցադրած խաղից՝ ֆուտբոլում ամենակարևորն արդյունքն է, ֆուտբոլում շատ մեծ դեր ունի կազմակերպվածությունը ինչպես խաղադաշտում, այնպես էլ խաղադաշտից դուրս, և, իհարկե, հոգեբանական գործոնը, ավելի կոնկրետ՝ մենտալ ուժը, ցանկությունը, նվիրվածությունը:


3 ամիս և Սամվել Կարապետյանը լինելու է մեր վարչապետը. Նարեկ Կարապետյան

3 ամիս և Սամվել Կարապետյանը լինելու է մեր վարչապետը. Նարեկ...

13:04

Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված...

12:04

Նեթանյահուն սպառնացել է Իրանի նոր գերագույն առաջնորդին

Նեթանյահուն սպառնացել է Իրանի նոր գերագույն...

11:39

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

11:23

Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է. 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է. 40-ամյա տղամարդը ձերբակալվել...

11:08

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

10:52

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է. Արտակ Բեգլարյան

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է. Արտակ...

10:35

Ալիևը ժխտում է վայրագությունների վերաբերյալ վստահելի մեղադրանքները և հարձակվում հայերի վրա. Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

Ալիևը ժխտում է վայրագությունների վերաբերյալ վստահելի մեղադրանքները և հարձակվում հայերի վրա....

10:17

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

09:49

Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքը

Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց...

09:33

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

09:19

Մեքենան ընկել է ջրատարը, ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Մեքենան ընկել է ջրատարը, ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են...

09:02

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում». Քաղաքապետարան

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում»....

00:38

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան...

23:49

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության ստանալ

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության...

23:38

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները Հայաստանի դատական ատյաններում քննելու հարցը

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները...

23:33

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ նախարար

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ...

23:03

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ...

15:22

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյան

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի....

15:09

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող կամուրջ

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող...

14:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44