«Քարդիֆի» ղեկավարությունը պատրաստվում է դատի տալ հարձակվող Էմիլիանո Սալայի գործակալներին: Չնայած դժբախտ պատահարների համար նախատեսված ապահովագրությանը՝ «Քարդիֆը» 28-ամյա արգենտինացու տրանսֆերի պատճառով կորցնելու է 14 միլիոն ֆունտ: Գործարքը, որ ներառել է Սալայի տեղափոխության արժեքը, գործակալներին վճարումները (2,5 միլիոն ֆունտ) և ֆուտբոլիստի եռամյա պայմանագիրը, գնահատվում է 30 միլիոն ֆունտ: Lloyd’s ապահովագրական կազմակերպությունը կարող է այս ծախսից փակել միայն 16 միլիոնը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քարդիֆը» և «Նանտը» պայմանավորվածություն են ձեռք բերել, որ նախքան Սալային տեղափոխող ինքնաթիռի անհետացման պատճառների բացահայտումը, բրիտանական ակումբը սառեցնում է վճարումները: Այժմ «Քարդիֆի» իրավաբանները դիտարկում են Սալայի գործակալներին դատի տալ՝ անփութության մեղադրանքով: Ակումբին դուր չի եկել, որ Սալային տեղափոխել է 1984 թվականի արտադրության, մեկ մարտկոցով Piper Malibu ինքնաթիռ, իսկ օդաչուն իրականում չի ունեցել թռիչք կատարելու համար անհրաժեշտ որակավորում: Սալայի՝ Նանտից Քարդիֆ ուղևորությունը կազմակերպել են ֆուտբոլիստի գործակալները և գործարքի միջնորդ Մարկ Մակեյը: «Նանտը» Սալայի տեղափոխությունից պետք է ստանար 20 միլիոն եվրո և ևս 3 միլիոն եվրո բոնուս, եթե «Քարդիֆը» պահպաներ տեղն Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ակումբները բոլոր պայմանագրերը փոխանցել են Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիա և ՖԻՖԱ, ուստի կառույցների կողմից փաստաթղթային համապատասխան ստուգումներից հետո «Քարդիֆը» պարտավոր կլինի կատարել վճարումները:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44