Ի պատասխան որոշ հայ ֆուտբոլիստների գրառումների՝ «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ակումբի մամուլի ծառայության հետ խոսել է վերջերս լեգեոներների լիմիտի վերաբերյալ իր հայտնած կարծիքի մասին «Ես միշտ ունեցել եմ իմ կարծիքը և արտահայտել եմ այն ցանկացած իրավիճակում, ի տարբերություն ուրիշների: Տեղյակ չեմ եղել, թե ովքեր են քննարկումների մեջ և չեմ էլ կարդացել ոչ մի գրառում: Խոսել եմ սկզբունքի մասին և հայտնել եմ կարծիք, որն իմ իրավունքն է: Ինձ տեղյակ պահեցին որ ֆուտբոլիստ է պատասխանել իմ կարծիքին: Ասեմ, որ նման քննարկումների ժամանակ ոչ մի ֆուտբոլիստ պետք է կարծիք չունենա, քանի որ ֆուտբոլիստները խոսում են իրենց շահերից ելնելով: Հայաստանում 10 տարի է նույն պատկերն է տիրում, լեգեոներների հետ կապված: Միշտ նույն վիճակն է եղել, ինչո՞ւ այդ ժամանակ, այդ 10 տարիներին չէին խոսում լեգեոներների լիմիտի մասին, իսկ հիմա սկսել են խոսել: Պատասխանը սա է, քանի որ այն ժամանակ խաղում էին, հիմա արդեն դժվարանում են խաղալ, քանի որ իրենց թիմերի կազմում կորցնում են իրենց տեղը և մրցունակ չեն: Քննարկումների մեջ պետք է լինեն ակումբները՝ գլխավոր մարզիչներով և նախագահներով՝ ֆեդերացիայի հովանու տակ: Տեսել եմ, որ Գևորգ Ղազարյանը նույնպես կարծիք է հայտնել: Ասեմ, որ շատ եմ հարգում Գևորգին, առաջին հերթին որպես մարդ, երկրորդ հերթին շատ եմ գնահատում նրա ծառայությունները մեր ֆուտբոլում: Ինչ վերաբերվում է, թե ով է մտածում հայկական ֆուտբոլի մասին կամ ով է ավելի շատ օգուտ տվել, կասեմ հետևյալը՝ թող դնեն նժարին և համեմատեն մեր ֆուտբոլային գործունեությունը՝ խաղացած տարիներից մինչև մարզչական կարիերա և գնահատական տան: Վերջում, ես չեմ վիրավորել ինչ-որ մեկին կամ ինչ-որ մեկի ասածը, այլ հայտնել եմ կարծիքս: Եթե որևէ մեկը ցանկանում է անձնավորել, ապա բոլորն էլ գիտեն իմ կոնտակները: Ի տարբերություն մի քանիսի՝ Facebook-ում գրառումներին հետևելու ժամանակ չունեմ և այդ ժամանակը ծախսում եմ հայկական ֆուտբոլը զարգացնելու համար:»
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15