Միացյալ Նահանգները պատրաստվում է մարդասիրական օգնություն ուղարկել Վենեսուելա: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: «Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Խուան Գուաիդոյի խնդրանքով և նրա պաշտոնատար անձանց հետ խորհրդակցելով՝ ԱՄՆ-ը մարդասիրական օգնություն՝ դեղորայք, վիրաբուժական սարքավորումներ ու սննդային հավելումներ կմատակարարի Վենեսուելայի ժողովրդին: Ժամանակն է, որ Մադուրոն հեռանա ճանապարհից», - գրել է Բոլթոնը: Հիշեցնենք, որ Վենեսուելայում գործող նախագահի դեմ հունվարի 21-ին մեկնարկած զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին հունվարի 23-ին Խուան Գուաիդոն իրեն հռչակեց երկրի ժամանակավոր նախագահ: Նրան աջակցություն են հայտնել ԱՄՆ-ն, Արգենտինան, Բրազիլիան, Կանադան, Իսրայելը, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն, Վրաստանը, Ալբանիան և մի շարք այլ երկրներ: ԵՄ երկրները կոչ են արել ութ օրվա ընթացքում արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարել Վենեսուելայում, այլապես Գուաիդոյին կճանաչեն ժամանակավոր նախագահ:
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55