Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ որոշ դեպքերում իրավապահ մարմինների գործողությունները, այդ թվում` անձանց ձերբակալելու կամ ցանկացած այլ եղանակով ազատությունից զրկելու, տեղի են ունենում անչափահասների ներկայությամբ:
ՄԻՊ–ից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխայի ներկայությամբ իրականացվող ցանկացած նման գործողության պարագայում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել երեխայի լավագույն շահի ապահովմանը։ Այդ նպատակով առանցքային է բոլոր իրավասու մարմինների ներկայացուցիչների մոտ երեխաների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի և երեխայակենտրոն մոտեցումների առնչությամբ բավարար գիտելիքների ու հմտությունների առկայությունը: Պաշտպանն ընդգծում է, որ հնարավորության դեպքում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ երեխաների ներկայությամբ նման գործողությունների իրականացումից: Եթե կոնկրետ իրավիճակում` իրավական հիմքերի առկայության պարագայում, հնարավոր չէ խուսափել համապատասխան գործողության իրականացումից, չափազանց կարևոր է, որ իրավասու մարմինների ներկայացուցիչները, իրենց լիազորություններն իրացնելիս, հետևողականորեն առաջնորդվեն երեխայի լավագույն շահի ապահովմամբ և յուրաքանչյուր դեպքի համատեքստում ցուցաբերեն բավարար զգայունություն ու երեխայակենտրոն մոտեցում։ Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը առանձնահատուկ կարևորում է պատասխանատու անձանց և ներգրավված բոլոր դերակատարների պրոֆեսիոնալիզմը, ներառյալ նրանց կարողությունների մշտական զարգացումը։
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02