ԱՄՆ-ը մեղադրել է Ռուսաստանին Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բազմաթիվ նորմերը պարբերաբար խախտելու համար եւ հայտարարել է, որ պատրաստ է ամբողջ ուժով պայքարել այդ հարթակում իր արտադրանքի համար ռուսական շուկան բաց պահելու նպատակով։ Այս մասին ասվում է ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի՝ ԱՀԿ շրջանակներում Ռուսաստանի պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «ԱՀԿ շուկաների բացության կանոններից Ռուսաստանի թափ հավաքող հեռացումը պատնեշներ է դնում ամերիկյան ապրանքների եւ ծառայությունների արտահանման ճանապարհին... Եթե Միացյալ Նահանգները պարզի, որ Ռուսաստանը գործում է ոչ ԱՀԿ գծով իր պարտավորություններին համապատասխան, ապա կուսումնասիրի ու համապատասխան միջոցներ կձեռնարկի, որպեսզի հարցը լուծի եւ բաց պահի Ռուսաստանի շուկաները ԱՄՆ արտահանման համար»,- ասված է փաստաթղթում։ Ընդ որում՝ փաստաթղթի հեղինակները խոստովանում են, որ Մոսկվայի հետ երկկողմ շփումների կասեցումը 2014թ. Ուկրաինայի իրադարձություններից հետո սահմանափակում է Վաշինգտոնի մտահոգություններն ուղղակիորեն քննարկելու նրանց հնարավորությունները։ Միեւնույն ժամանակ, նրանք պնդում են, որ ամերիկյան դեսպանության հարցապնդումները հանդիպումների վերաբերյալ հաճախ չեն բավարարվում ռուսական կողմից։ «Ապրանքների ներկրումը Ռուսաստան բարդ խնդիր է մնում։ Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետեւել Ռուսաստանի կողմից մաքսատուրքերի գծով պարտավորությունների կատարմանը, բայց մաքսային միջոցները չէ, դատելով ըստ ամենայնի, որ առեւտրի համար ամենամեծ խոչընդոտներն են ստեղծում»,- ասվում է փաստաթղթում։ Մասնավորապես, քննադատության են ենթարկվել արտադրության տեղայնացման կանոնները, որոշ հարկեր, ֆիտոսանիտար վերահսկողության պահանջները։ Հեղինակները դժգոհում են նաեւ ՌԴ-ից արտահանման կանոններից։ «Ռուսաստանը պահպանում է այսպես կոչված կարեւոր արտադրանքի ցանկ, որը կարող է դառնալ արտահանական սահմանափակումների առարկա»,- գրում են նրանք՝ ավելացնելով, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում ԱՀԿ-ում հարկադիր գործողություններ պահանջել։
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03