ԱՄՆ պաշտպանության նախարարությունը արտասահմանում ԱՄՆ ռազմական հակաահաբեկչական գործողությունների ժամանակ խաղաղ բնակիչների զոհվելու դեպքերի ծավալուն ուսումնասիրություն է նախաձեռնել։ Այս մասին հաղորդել է The Washington Post թերթը՝ հղում կատարելով Պենտագոնի իր աղբյուրներին։ Դեռեւս անցած տարի սկսված վերլուծությունն անցկացվում է ի պատասխան ԱՄՆ ԶՈւ գործողությունների այն քննադատության, այդ թվում եւ Կոնգրեսում, որոնք հանգեցրել են մեծ թվով զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում։ Այս վերլուծության արդյունքը, կարծում են թերթի աղբյուրները, 2019թ. վերջին պետք է դառնա ԱՄՆ ԶՈւ քաղաքականության «իր տեսակի մեջ առաջին» մշակումը այն դեպքերի վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում։ Բացի այդ, այն պետք է պատասխանի գլխավոր հարցին. ինչո՞ւ է քաղաքացիական անձանց շրջանում, ըստ Պենտագոնի գնահատականի, զոհերի թիվն ավելի քիչ, քան իրավապաշտպան կառույցների ու կազմակերպությունների նշած տվյալներն են։ Այսպես, անցած շաբաթ, ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան տեղեկացրել է, որ Իրաքում եւ Սիրիայում 2014 թվականից ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հարվածներից զոհվել է 1190 խաղաղ բնակիչ։ Ընդ որում՝ Airwars մոնիթորինգային խումբը տեղեկացնում է 7438 զոհի մասին, չնայած Պենտագոնը հայտարարում է ԻՊ-ի դեմ գերճշգրիտ հարվածների մասին։ Անցած տարի, թերթի տվյալներով, պաշտոնատար անձինք ուսումնասիրել են, թե ինչպես է Պենտագոնը ծրագրում ու ավիահարվածներ հասցնում, քաղաքացիական անձանց զոհվելու դեպքերի դիտարկման ընթացակարգը եւ այն, թե որ դեպքերում պետք է ավիահարվածները համարել սխալ։ Սույն աշխատանքի շրջանակում ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդին է ներկայացվել գաղտնի գրություն։ Փաստաթղթում ավելի բաց հետաքննության հանձնարարականներ կան խաղաղ բնակչության շրջանում զոհերի հետ կապված։ Փաստաթղթի հեղինակները, նշում է թերթը, անգամ չեն փորձում սահմանել ԻՊ-ի դեմ պայքարի թեժ ժամանակներում զոհերի թվի կտրուկ աճի գլխավոր պատճառը։ Թերթի կողմից անցկացված հարցման ակտիվիստները եւ իրավապաշտպանները հուսադրող են համարում այս ջանքերը, բայց նաեւ մտահոգ են, որ վերլուծությունը կարող է արդյունքում լոկ հաստատել առկա խնդիրները, այլ ոչ թե հանգեցնել էական փոփոխությունների, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03