Ի պատասխան Դանիայում եւ Ֆրանսիայում իրադարձությունների պատճառով ԵՄ մեղադրանքներին՝ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հիասթափված է եվրոպացիների հիմնազուրկ մեղադրանքներով եւ չհիմնավորված մտավախություններով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Չհիմնավորված մեղադրանքները, ինչպես Եվրոպայում մահափորձերը եւ ահաբեկչությունները, հիմնազուրկ են եւ սկզբից եւեթ զարմանալի: Մենք եվրոպացիների նման մեղադրանքներից եւ մտահոգությունից հիասթափված ենք, մինչդեռ բուն Եվրոպայում գործում են ահաբեկչական եւ հանցավոր խմբավորումներ»,- նշված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական Telegram ալիքում: Իրանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ԵՄ-ն ահաբեկչության խնդրին «իրատեսական տեսակետով» կմոտենա՝ ի տարբերություն նրանց, ովքեր «երկակի ստանդարտներից» են օգտվում: Պատասխանելով ԵՄ մտավախություններին՝ կապված իր հրթիռների ճշգրտությունն ու հեռահարությունը մեծացնելու Թեհրանի ձգտման հետ, Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի գործունեությունը կրում է բացառապես պաշտպանական, զսպող եւ ազգային բնույթ, եւ այս հարցը «երբեք չի եղել ու չի լինի մյուս երկրների հետ Իրանի բանակցությունների օրակարգում»: Երկուշաբթի ԵՄ-ն պաշտոնապես հայտարարել էր պատժամիջոցային ցուցակի մեջ երկու ֆիզիկական եւ մեկ իրավաբանական անձանց մտցնելու մասին՝ կապված Եվրամիության մի շարք երկրների տարածքում Իրանի «թշնամական գործունեության» հետ: Եվրոպայի խորհուրդը նաեւ հավանություն էր տվել Իրանի հարցով հայտարարությանը, որում այս երկրի իշխանությանը կոչ էր արել խուսափել բալիստիկ հրթիռների փորձարկումներից, ապահովել տարածաշրջանում համապատասխան տեխնոլոգիաների չտարածումը, ինչպես նաեւ մտավախություն էր հայտնել իր հրթիռների ճշգրտությունն ու հեռահարությունը մեծացնելու Թեհրանի ձգտմամբ:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03