Ամերիկացիների կեսից ավելին վստահորեն հայտարարում է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփին դեմ կքվեարկեր հաջորդ ընտրություններում, որոնք նշանակված են 2020 թվականի նոյեմբերին: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման՝ փետրվարի 5-ին հրապարակված տվյալները, որը համատեղ անցկացվել Է Politico թերթի և Morning Consult ընկերության կողմից:
Այդ հետազոտության արդյունքների համաձայն, որը պատրաստվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի առջև «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով Թրամփի հանդես գալու նախաշեմին, հարցվածների 52 տոկոսը չի կասկածում, որ կքվեարկեր ոչ թե գործող նախագահի, այլ ուրիշ թեկնածուի օգտին: Եվս 6 տոկոսն ասել է, թե, հնարավոր է՝ կքվեարկեր Թրամփի դեմ: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարին կպաշտպաներ ամերիկացիների միայն 26 տոկոսը, ևս 10 տոկոսը, հավանաբար, կքվեարկեր նրա օգտին: Բացի այդ, հարցման մասնակիցների 65 տոկոսը հայտարարել է, որ հավանություն չի տալիս նախագահի պաշտոնում Թրամփի աշխատանքին, այդ թվում՝ 44 տոկոսը վճռականորեն հավանություն չի տալիս:
Հակառակ տեսակետն է պաշտպանում 41 տոկոսը, որոնցից ներկայիս ղեկավարին վճռականորեն պաշտպանում է միայն 23 տոկոսը:
Հետազոտությանը, որն անցկացվել է փետրվարի 1-2-ին, մասնակցել են որպես ընտրողներ գրանցված 1933 ամերիկացիներ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2 տոկոսային կետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18:34
16:22
16:06
15:46
15:23
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55