Վենեսուելայի արտգործնախարարությունից հայտնել են, որ Հյուսիսային Կորեան երկրում հեղաշրջման փորձերի ֆոնին իր աջակցությունն է հայտնել վենեսուելացի ժողովրդին: Այս մասին գրում է korrespondent.net-ը՝ Վենեսուելայի արտգործնախարարի տեղակալի և ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցչի հանդիպման արդյունքներին հղումով:
«Արտգործնախարարի տեղակալ Ֆելիքս Պլասենսիան աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցիչ Կիմ Սոնգի հետ: Հանդիպման ընթացքում վենեսուելացի պաշտոնյան ներկայացրել է երկրում վերջին քաղաքական իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Վենեսուելայում միջազգային վարկաբեկման արշավի, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից, այսպես կոչված, հումանիտար օգնություն ուղարկելու համառ պնդումների հետևանքով, ինչը կարդարացներ երկրում օտարերկրյա միջամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ԿԺԴՀ-ն «իր աջակցությունն է հայտնել վենեսուելացի ժողովրդին և կառավարության անունից երկու երկրների միջև համագործակցության և եղբայրական կապերի ամրապնդման ցանկություն հայտնել»:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ից բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ցուցարարները պահանջում են վերջինիս հրաժարականը և երկրում սահմանադրական կարգերի վերահաստատում: Քաղաքական լարված իրավիճակի ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել:
ԱՄՆ-ն և մի շարք երկրներ ճանաչել են վերջինիս իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ աջակցում են Մադուրոյին:
Նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ-ի կողմից հումանիտար օգնության մուտքը երկիր՝ այն օտարերկրյա ռազմական միջամտության պատրվակ համարելով
13:47
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03