Amazon-ը հրաժարվել է գրասենյակ կառուցել Նյու Յորքում, որի մոտավոր արժեքը 2,5 մլրդ դոլար էր։ Ընկերությունում այս որոշումը բացատրել են տեղի որոշ պատգամավորների բացասական տրամադրվածությամբ, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։ «Որոշ քաղաքական գործիչներ մեզ հստակ հասկանալ տվեցին, որ չեն ցանկանում մեր ներկայությունը Նյու Յորքում եւ չեն նպաստի քաղաքի իշխանությունների հետ Amazon-ի համագործակցության հաստատմանը, որն անհրաժեշտ է նախագիծն ավարտելու համար»,- ասվում է հայտարարությունում։ Թեեւ ի պաշտպանություն նախագծի հանդես էին գալիս Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող նահանգապետ Էնդրյու Կուոմոն եւ քաղաքապետ Բիլ դի Բլազիոն, քաղաքային խորհրդում եւ նահանգի օրենսդրական ժողովում գտնվեցին մարդիկ, որոնք Amazon-ի նախագիծն անվանում էին «կորպորատիվ խնամառություն»։ Դա բացատրվում է այն գործարքով, որը քաղաքապետարանը կնքել է կալիֆոռնիական ընկերության հետ։ Դրա համապատասխան՝ Քուինս շրջանում կենտրոնատեղի կառուցելուց հետո Amazon-ը խոստացել էր 25 հազար աշխատատեղ։ Քաղաքը դրա դիմաց պատրաստ էր հարկային արտոնություններ տրամադրել մոտ 3 մլրդ դոլարի չափով՝ հաջորդ տասը տարիների ընթացքում։
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55