Կրթության և գիտության նախարարությունը մտադիր է ուսումնանական նոր տարվա ծրագրում մի շարք առարկաներ բեռնաթափել, քննարկվող առարկաների շարքում նաև շախմատն է: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանի դպրոցների առարկայացանկից «Շախմատ»-ը հանելու հարցը քննարկման փուլում է: Նախարարը հավաստիացնում է՝ կա խնդիր, կան որոշակի բողոքներ՝ տնային աշխատանքների, դասավանդման հետ կապված:
«Արմենպրես»-ը ներկայացնում է հակադիր կողմերի կարծիքները` պե՞տք է արդյոք շախմատը դպրոցներում, թե ոչ:
Շախմատը որպես առարկա դպրոցներում ներդնելու համար շախմատի ֆեդերացիան և գիտահետազոտական ինստիտուտն աշխատել են 6 տարի: Ըստ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Վահան Սարգսյանի՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շախմատը երեխաների սիրելի առարկաներից մեկն է:
«Ուսումնասիրությունների արդյունքը ցույց է տալիս, որ շախմատը դրական ազդեցություն է ունենում ինտելեկտուալ որակների, մտածողության վրա: Այն ստեղծագործ մտածելակերպ է զարգացնում երեխայի մոտ»,-ասաց Սարգսյանը:
Սաթենիկ Մելքոնյանը, ում երեխան ևս դպրոցում անցնում է շախմատ առական, պնդում է, որ երեխաների, հատկապես ծնողների համար բարդություն է առաջանում:
«Երկու տարի է, ինչ աղջիկս դպրոցում անցնում է շախմատ առարկան, սակայն պետք է նշեմ, որ առաջին հերթին մեծ դժվարություններ ենք ունենում խնդիրները տանը լուծելու հարցում, քանի ինքս չեմ տիրապետում շախմատին: Երեխաս բարձր առաջադիմություն ունի բոլոր առարկաներից, սակայն շախմատից է միայն կաղում: Ես այն կարծիքին եմ, որ եթե փոքրիկն ունի սեր շախմատի նկատմամբ և ներուժ՝ առաջխաղացում ապրելու այս ձևում, ապա դրա համար կան առանձին դպրոցներ: Ճիշտ կլինի, որ հաճախեն հենց այդ դպրոցներ: Նույն դասարանում սովորող երեխաների ծնողների մեծամասնությունը ևս համակարծիք են»:
Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր Սմբատ Լպուտյանի կարծիքով՝ շախմատը մեր երկրի բրենդներից մեկն է: «Շախմատը զարգանում է մեծ ուժով ամբողջ աշխարհում: Հայաստանը միակն է, որ արդեն անցել է այդ ամենի միջով: Մենք մեր փորձն ենք փոխանցում աշխարհի շատ երկրներին»,-ընդգծեց Լպուտյանը:
Շախմատը Հայաստանի դպրոցներում որպես պարտադիր առարկա դասավանդվում է 2011 թվականից: Շախմատը պարտադիր առարկա է Հայաստանի և Արցախի 1500 դպրոցներում՝ 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններում: 2018-ի տվյալով` շախմատով տարեկան զբաղվում է ավելի քան 50.000 դպրոցական, իսկ 320.000 երեխա գիտի շախմատ խաղալ: Ուսուցիչները տարին 3 անգամ վերապատրաստվում են, ստանում թարմացված ձեռնարկներ ու նոր մեթոդիկա:
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42