Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հետախուզական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ավելի շատ է վստահում, քան նրանց:
Ինչպես գրում է The Guardian-ը, նման սկանդալային բացահայտմամբ է հանդես եկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին փոխտնօրեն Էնդրյու ՄըքՔեյբը:
Նախկին պաշտոնյան մանրամասնել է, որ թեպետ ամերիկյան հետախուզական գործակալությունները վստահ են եղել, որ Հյուսիսային Կորեան իր բալիստիկ հրթիռներով ԱՄՆ-ին հարվածելու հնարավորություն ունի, սակայն Թրամփն ասել է, որ Պուտինն իրեն հակառակն է համոզել:
«Ինձ համար միևնույն է, ես Պուտինին եմ հավատում»,- Հյուսիսային Կորեայի հրթիռային սպառնալիքի թեմայով բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկման ժամանակ հայտարարել է Թրամփը:
ՄըքՔեյբի կարծիքով՝ Թրամփի ասածն ուղղակի շոկային է:
«Նախագահն ասել է, որ չի հավատում, որ հյուսիսկորեացիները բալիստիկ հրթիռներով ԱՄՆ-ին հարվածելու հնարավորություն ունեն: Եվ նա դրան չէր հավատում, քանի որ նախագահ Պուտինն իրեն ասել էր, որ հյուսիսկորեացիները չեն կարող նման բան անել: Նախագահ Պուտինն ասել էր, որ Հյուսիսային Կորեան իրականում այդպիսի հրթիռներ չունի»,-մանրամասնել է ՄըքՔեյբը:
Վերջինի խոսքով՝ հետախուզական ոլորտի պաշտոնյաները փորձել են նախագահին հակադարձել՝ ընդգծելով, որ դա հակասում է իրենց ունեցած հետախուզական տվյալներին, սակայն Թրամփը դրան ի պատասխան ասել է.«Ինձ համար միևնույն է, ես Պուտինին եմ հավատում»:
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55