Շոումեն Վլադիմիր Զելենսկին առաջատարն է մնում Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում, որի ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացվել Է Ալեքսանդր Ռազումկովի անվան Տնտեսական և քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի կողմից:
Այսպես, փետրվարի 20-ին հրապարակված տվյալների համաձայն, Զելենսկու օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 17,5 տոկոսը, իսկ նրանց շրջանում, ովքեր կողմնորոշվել են ընտրության հարցում, 19 տոկոսը: Ընդ որում՝ ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու մոտավորապես հավասար շանսեր ունեն գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն (համապատասխանաբար 13,1 տոկոս և 16,8 տոկոս) և «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն (11.5 տոկոս և 13.8 տոկոս):
Միևնույն ժամանակ «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության ղեկավար Անատոլի Գրիցենկոյին մտադիր է աջակցել հարցման բոլոր մասնակիցների 5,9 տոկոսը և նրանց 7,3 տոկոսը, ովքեր գալու են ընտրություններին, «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» կուսակցության հիմնադիրներից մեկին՝ Յուրի Բոյկոյին՝ 6,3 տոկոսը (7,1 տոկոսը), Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին՝ 4,3 տոկոսը (4,8 տոկոսը): Մնացած թեկնածուները հավաքում են 3 տոկոսից պակաս ձայներ:
Հարցման համաձայն, երկրորդ փուլում Զելենսկին հաղթում է ինչպես Պորոշենկոյին (բոլոր հարցվածների 32.2 տոկոսը և 19,1 տոկոսը), այնպես էլ Տիմոշենկոյին (հարցվածների 28.7 տոկոսը պատրաստ է ձայնը տալ Զելենսկու օգտին, 18.6 տոկոսը՝ Տիմոշենկոյի օգտին): Այն դեպքում, եթե երկրորդ փուլում հայտնվեն Տիմոշենկոն և Պորոշենկոն, նրանք, սոցիոլոգների կարծիքով, հաղթանակի հավասար շանսեր ունեն (22.4 տոկոս և 20.0 տոկոս): Հարցման ժամանակ մշակվել են 18-ից բարձր տարիքի 2016 հարցվածների պատասխանները:
Ընտրանքի վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2.3 տոկոսը: Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի նախագահի պաշտոնի համար գրանցել է 44 թեկնածուների: Ներկայիս նախագահական ընտրարշավը, որն Ուկրաինայում անցկացվում է 2019 թվականի դեկտեմբերի 31-ից, ռեկորդային է պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդների թվաքանակով: 2014 թվականին նախորդ վաղաժամկետ ընտրություններում ընտրարշավին մասնակցել է 23 թեկնածու, 2010 թվականին նախագահ դառնալու ցանկություն էր հայտնել 18 թեկնածու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55