Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամերիկյան Fox Newsհեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն նա չի պատասխանել:
Դա տեղի է ունեցել 2018-ի նոյեմբերին Կերչի նեղուցում երկու երկրների ծովային ուժերի միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ:
«Նրան զանգահարելու վերջին փորձն իմ նավերի դեմ ագրեսիայի օրն էր: Ես ցանկանում էի հարցնել, թե ինչ է կատարվում, սակայն նա չպատասխանեց: Որովհետև ասելու բան չուներ», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Անցյալ տարվա դեկտեմբերին Պուտինը հայտնել էր, որ արհամարհում է Պորոշենկոյի զանգերը: Իր քայլը նա պատճառաբանել էր նրանով, որ չի ցանկանում մասնակիցը դառնալ Պորոշենկոյի նախընտրական քարոզարշավի:
Հիշեցնենք, որ 2018-ի նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:
Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:
Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող:
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55