«Վեսթ Հեմ Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսն իր 50-րդ գոլն է խփել անգլիական Պրեմիեր-լիգայում: Հոբելյանական գոլն Էրնանդեսը հեղինակել է ԱՊԼ-ի 27-րդ տուրի` «Ֆուլհեմի» հետ խաղում, որն ավարտվել է 3:1 հաշվով:
Հանդիպման հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացել է «Ֆուլհեմի» հարձակվող Ռայան Բաբելը: Առաջին կեսի միջնամասում Էրնանդեսը հավասարեցրել է հաշիվը: 40-րդ րոպեին «Վեսթ Հեմի» պաշտպան Իսա Դիոպն առաջ է մղել իր թիմին, իսկ խաղի վերջնահաշիվը ձևակերպել է տանտերերի կիսապաշտպան Մայքլ Անտոնիոն` մրցակցի դարպասը գրավելով հիմնական ժամանակին ավելացրած րոպեին:
30-ամյա Էրնանդեսը դարձել է առաջին մեքսիկացին, որն ԱՊԼ-ում 50 գոլ է խփել: Անգլիայում Էրնանդեսը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» 2010-ից 2015 թվականներին, իսկ 2017 թվականին պայմանագիր է կնքել «Վեսթ Հեմի» հետ:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 19 հանդիպման է մասնակցել, դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: «Վեսթ Հեմը» 27 տուրից հետո 36 միավոր է վաստակել և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44