ԱՄՆ-ն չի փոխի քաղաքականությունն Իրանի նկատմամբ, անկախ այն բանից՝ պաշտոնաթող կլինի արդյոք այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: Այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն:
«Մեր քաղաքականությունն անփոփոխ կմնա, իրանական ռեժիմը պետք Է գործի այնպես, ինչպես նորմալ երկրում Է, եւ հարգի իր ժողովրդին»,- գրել Է դիվանագետն իր Twitter-ում:
Նա նշել Է. «Մենք ուշադրություն դարձրել ենք հրաժարականի վերաբերյալ հաղորդագրությանը: Տեսնենք՝ կստացվի արդյոք: Ամեն դեպքում, նա (Ջավադ Զարիֆը) եւ Հասան Ռուհանին (Իրանի նախագահը) կոռումպացված կղերական մաֆիայի դրածո անձինք են: Մեզ հայտնի Է, որ բոլոր վերջնական որոշումներն ընդունում Է Խամենեին (այաթոլլա Խամենեին՝ Իրանի հոգեւոր առաջնորդը)»:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը լույս փետվրվարի 26-ի գիշերը հայտարարել Է, որ թողնում Է իր պաշտոնը:
«Շատ շնորհակալ եմ Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին ու նրա իշխանություներին վերջին 67 ամսվա ընթացքում ցուցաբերած մեծահոգության համար: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու եւ ծառայության ընթացքում ունեցած թերությունների համար»,- գրել Է Զարիֆն իր Instagram-ում:
Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին հերքել Է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությունը, թե Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին ընդունել Է ԱԳ նախարարի հրաժարականը:
«Հրապարակված լուրերն այն մասին, թե հանրապետության նախագահն ընդունել Է Զարիֆի հրաժարականը, վճռականորեն մերժվում են»,- գրել Է Վայեզին իր Twitter-ում: Իրանի օրենսդիր մարմնի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է, որ երկրի խորհրդարանը փետրվարի 26-ին քննարկելու Է Զարիֆի հրաժարականը: «Իրանական խորհրդարանը փետրվարի 26-ի նիստի ընթացքում կքննարկի Զարիֆի պաշտոնաթողության հարցը»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Զարիֆի օգնական Աբաս Մուսավին ավելի վաղ հայտարարել Է, որ Իրանի ԱԳ նախարարության աշխատակիցները տեղյակ չեն նախարարի պաշտոնաթողության եւ դրա հնարավոր պատճառների մասին: Հավելենք, որ Զարիֆը Իրանի ԱԳ նախարարությունը գլխավորել Է 2013-ի օգոստոսից։
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55