Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներից Ալի Շահինն ու Բուրհան Քայաթուրքը նախօրեին խորհրդարանում հայտարարել են, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հնդկաստանի ու Պակիստանի միջև վերջին շրջանում ստեղծված լարվածությունը նվազեցնելու նպատակով։
Ինչպես գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, Այնթապից ընտրված պատգամավոր Ալի Շահինն ընդգծել է, որ պակիստանա-հնդկական պատերազմը կողմերից որևէ մեկին, ինչպես նաև տարածաշրջանին ու ամբողջ աշխարհին վնասից բացի ոչինչ չի բերի:
«Այստեղ խնդիրը տարածքում եղած ահաբեկչական կառույցների՝ տարածաշրջանային կայունությունը խախտելու փորձն է: Նման ճգնաժամային իրավիճակների լուծումը կենսական նշանակություն ունի», - ասել է թուրք պատգամավորը՝ ընդգծելով, որ, եթե Թուրքիան կարողանա որևէ ներդրում ունենալ հարցի լուծման մեջ, երջանիկ կլինի դրա համար:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Քաշմիրում տեղի ունեցած բախումները, կոչ էր արել կողմերին ողջախոհություն և զսպվածություն ցուցաբերել:
Հայտնի է, որ Չավուշօղլուն հեռախոսազրույց էր ունեցել իր պակիստանցի գործընկերոջ հետ, որը նրան իրազեկել էր վերջին զարգացումների մասին:
Հիշեցնենք, որ Քաշմիր քաղաքում երկու օր առաջ տեղի ունեցած օդային մարտերին մասնակցել են Պակիստանի օդային ուժերի 16 և Հնդկաստանի օդուժի 8 ինքնաթիռներ:
Պակիստանի ռազմաօդային ուժերը գործարկել են ամերիկյան 8 F-16 կործանիչ, ֆրանսիական 4 Mirage-3 և չինական արտադրության ևս 4 JF-17 Thunder, հնդկական կողմը գործի է դրել 4 Su-30MK, 2 Mirage 2000 և 2 ՄԻԳ-21:
Հնդկաստանի օդուժը պատասխան հարված է հասցրել այն բանից հետո, երբ Պակիստանը փորձել է ռմբակոծել է հնդկական ռազմական դիրքերը:
Օդային ճակատամարտի հետևանքով Պակիստանըը կորցրել է F-16 կործանիչը, իսկ Հնդկաստանը` ՄԻԳ-21-ը: Հնդիկ օդաչուն գերեվարվել է: Քաշմիրի միջադեպի պատճառով Հնդկաստանի Նոր Դելիի օդանավակայանում չվերթներ են չեղարկվել:
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55