«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ նախագահական նստվայրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք քննարկել են օրակարգային տարբեր հարցեր: Միաժամանակ անդրադարձ է եղել արտերկրյա վերջին այցերին: Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինայնին Իրան հաջող այցի համար: Փաշինյանն էլ խոսել է արտաքին քաղաքական առաջիկա օրակարգի՝ իր ծրագրած այցերի մասին` միաժամանակ նշելով. «Այս ողջ արտաքին քաղաքական օրակարգը, իհարկե, կարևոր է նաև ծառայեցնել մեր տնտեսական հեղափոխության նպատակներին: Տեղյակ եմ, որ Դուք էլ այս ընթացքում որոշ հանդիպումներ եք ունեցել, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Եվ նաև կարևոր է այդ տեղեկատվությունները համադրել, որպեսզի դրանց պայմանավորվածությունների հետագա իրագործումը դառնա առավել արդյունավետ»: Վարչապետ Փաշինյանի՝ առաջին հայացքից սովորական թվացող այս խոսքերում իրականում քաղաքական լուրջ ենթատեքստ կա: Այսպիսով` Փաշինյանը թեև անուղղակի, բայց և բացահայտ իր բացասական վերաբերմունքն է արտահայտել Ա. Սարգսյանի՝ արտերկրյա վերջին այցերի, ավելի ճիշտ՝ այդ այցերի ժամանակ տնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները գաղտնի պահելու կապակցությամբ: Ու հիմա նա բացահայտ շեշտում է այդ մասին` նշելով երկուստեք ունեցած տեղեկատվությունները համադրելու կարևորությունը: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Արմեն Սարգսյանը շատ ակտիվորեն զբաղված էր արտերկրյա այցերով: Փաշինյանը փաստորեն կոնկրետ վերաբերմունք է արտահայտում: Մանավանդ, որ սահմանադրությամբ նախագահն արտաքին քաղաքականության բնագավառում շատ սահմանափակ լիազորություններ ունի, և այդ լիազորությունների մեջ չեն մտնում պետության անունից պայմանավորվածություններ ձեռք բերելը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44