Երեքշաբթի լուսաբացին Կիմ չեն Ընի զրահագնացքը կանգ է առել Վիետնամի հետ սահմանակից Նանին քաղաքի մերձակայքում, գրում է Süddeutsche Zeitung-ը։ Հյուսիսային Կորայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ սև վերարկուով, կայարան է դուրս եկել և ծխել։ Նրա քույրը՝ Կիմ Յո Յոնը, պահել էր հախճապակե մոխրամանը։ Լուսանկարներն արագությամբ տարածվել են ամբողջ աշխարհում։ Բռնապետի կինը՝ Լի Սոլ Չժուն ևս այնտեղ է եղել, ինչպես նաև «Մորանբոնգ» համույթի երգչուհի Հիոն Սոն Վոլը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հայրը՝ Կիմ Չեն Իրը, երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն երկարատև հարաբերություններ է ունեցել երեք սիրուհիների հետ և երբեք կնոջ հետ հանրությանը չի ներկայացել։ Կիմ Չեն Ընի 30-ամյա քույրը Միացել է Աշխատանքային կուսակցությանը համալսարանն ավարտելուց անմիջապես հետո։ Արդեն չորս տարի է՝ նա գլխավորում է պրոպագանդային վարչությունը։ Փորձագետների կարծիքով՝ Կիմ Յո Յոնը կարևոր դեր ունի եղբոր իմիջի հարցում։ Պաշտոնական լուսանկարներում նա սովորաբար սյուների հետևում է կամ ծայրին կանգնած։ Կիմ Չեն Ընի կինը՝ Լի Սոլ Չժին սովորաբար կրում է արևմտյան ապրանքանիշերի թեթև հագուստներ և Chanel-ի պայուսակներ։ Միապետը բռնում է նրա ձեռքը կամ հակառակը՝ փորձելով ժամանակակից զույգի տպավորություն գործել։ Փորձագետների կարծիքով՝ Լին մեծ ազդեցություն ունի ամուսնու վրա, իսկ Կիմ Յո Յոնը նրանից փորձում է ժամանակակից առաջին տիկին «ստանալ»։ Փհենյանում նաև մեծ ազդեցություն ունի երգչուհի Հիոն Սոն Վոլը, որն այժմ հայտնի է նաև Հարավային Կորեայում։ Նշվում է, որ նա «գեղեցիկ Կորեայի» մարմնավորումն է։
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44